Մեծ Արգելախութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


18°17′10″ հվ. լ. 147°42′00″ ավ. ե. / 18.286111° հվ. լ. 147.7° աե. ե.

Մեծ Արգելախութի հատված — տեսարան տիեզերքից:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը Համաշխարհային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ,№ 154
ռուս.անգլ.

Մեծ Արգելախութ, կորալյան խութերի և կղզիների խումբ Կորալյան ծովում. ձգվում է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափի երկայնքով շուրջ 2500 կմ: Ընդհանուր մակերեսը 348 698 կմ² է, որ հավասար է Մեծ Բրիտանիայի մակերեսին: Հյուսիսային հատվածում լայնությունը 2 կմ է, իսկ հարավայինում`152 կմ: Արգելախութի մեծ մասը գտնվում է ջրի տակ: Հարավում Արգելախութը գտնվում է ափից 300 կմ, իսկ հյուսիսում 32 կմ հեռավորության վրա: Ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: