Խոնավ անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոնավ անտառների բնական զոնան բաղկացած է երեք ենթազոնաներից.

Խոնավ անտառների զոնան
  • Հասարակածային
  • Մերձհասարակածային
  • Արևադարձային
  • Մերձարևադարձային

Բովանդակություն

Տարածման շրջաններ [խմբագրել]

Խոնավ անտառների զոնան ընդգրկում է Ամազոնի դաշտավայրը, Կոնգոյի իջվածքը, Գվինեական ծովափը, Հարավ-արևելյան Ասիայի մեծ մասը, Մալայան արշիպելագը (Ֆիլիպիններ, Ինդոնեզիա, Մալայզիա), Նոր Գվինեա կղզին:

Կլիմա [խմբագրել]

Ջունգլի

Կլիման տաք է ու խոնավ: Տարվա եղանակները չեն արտահայտվում: Ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը բարձր է (ամսական միջինը` 25 - 28°C): Տեղումները տարվա ընթացքում բաշխված են հավասարաչափ, հիմնականում թափվում են կեսօրին (ուժեղ կոնվեկցիայի պատճառով) ու կոչվում են զենիթային անձրևներ: Տարեկան միջին տեղումները կազմում են 1000 - 3000 մմ.: Տեղ-տեղ (Կամերունում) տեղումների միջին քանակը հասնում է 5000 մմ.-ի, իսկ առավելագույնը` 10.000 մմ.:

Հողեր [խմբագրել]

Ենթագոտիներում ջերմության, խոնավության և կենսաբանական պրոցեսների սեզոնայնությունը չի արտահայտված: Շատ ուժգին ընթանում է կենսաքիմիական հողմնահարում: Ձևավորվում է հողմնահարման կեղև, տեղում մնում են ալյումինի և երկաթի օքսիդները, որոնց հետևանքով առաջացել են դեղնակարմրավուն հողեր (լատերիտային հողեր):

Փարթամ բուսականության և միկրոօրգանիզմների ակտիվ գործունեության շնորհիվ առաջացել են նաև կարմրահողեր (ֆեռալիտային հողեր):

Խոնավության առատությունը առաջ է բերում` հողի անընդհատ լվացում մեծ խորության վրա, տեղ-տեղ ճահճակալում:

Բուսական աշխարհ [խմբագրել]

Ֆիկուս

Բոլոր ենթագոտիներում բուսատեսակները համարյա նույնն են, բայց ի տարբերություն հասարակածային մշտադալար անտառների` արևադարձային անտառներում ծառերը տարվա երաշտային սեզոնին (ձմռանը) տերևաթափ են լինում: Հասարակածային անտառներում ծառերը տերևաթափ են լինում ոչ թե միաժամանակ, այլ աստիճանաբար:

Հասարակածային և մերձհասարակածային գոտիներում անտառները մշտադալար են` «բազմահարկ»: Միայն ծառերի տեսակների թիվը հասնում է մոտավորապես 1000-ի: «Բարձր հարկ»ը ներկայացնում են Ֆիկուսները (մոտ 70 - 80 մ. բարձրությամբ), հսկա սեյբաները, ամերիկյան ընկուզենին, արմավենիները, հացի ծառը, երկաթի ծառը, հևեան, էբենոսը և այլն: «Ցածր հարկ»ում աճում են բանանի, սեխի, կակաոի, սուրճի, մանգոյի, արքայախնձորի ծառերը և այլ արևադարձային կուլտուրաներ: Ծառերի արանքներում շատ են թփերը, փաթաթվող ու սողացող բույսերը, որոնցից նշանավոր են լիանները, որոնց երկարությունը հասնում է 300 մ.: Տարածված են հսկա խոլորձները (օրխիդեա): Ցածրադիր վայրերում, ջրառատ շրջաններում շատ են ջրաշուշանները ու կոշտ եղեգները:

Նմանատիպ անտառներին անվանում են Ջունգլի:

Կենդանական աշխարհ [խմբագրել]

Գորիլա

Զոնայի անտառների համամատաբար ազատ վայրերում բնակվում են բազմաթիվ կենդանիներ` փղեր, ռնգեղջյուրներ, կոկորդիլոսներ, վարազներ, հսկա կրիաներ, խոշոր օձեր, մողեսներ, վագրեր, ընձառյուծներ, կատվառյուծներ (պումա), հովազներ (յագուար) և այլն: Շատ են թռչունները, թիթեռները, չղջիկները, գորտերը, միջատներն ու մոծակները:

Ամազոնի անտառներում բնակվում է աշխարհի ամենախոշոր օձը` «ջրային վիշապ» անակոնդան:

Անտառի խուլ տեղամասերում կենդանիները հազվադեպ են հանդիպում: Այս վայրերում հիմնականում տարածված են կապիկները (Գորիլա, Շիմպանզե, Օրանգուտան, Կզակապիկ, Ծույլ կապիկ, Կռնչակապիկ):

Աֆրիկայի խոնավ հասարակածային անտառներում և հարակից շրջաններում լայն տարածում ունի Ցեցե ճանճը:

Յուրացում [խմբագրել]

Անտառներից ազատված վայրերում տաք ու խոնավ կլիման և հումուսով հարուստ լատերիտային հողերը հնարավորություն են տալիս մշակել թեյ, համեմունքներ, սուրճ, կակաո, բանան, արքայախնձոր, կիվի, արմավ, կաուչուկատուներ, բրինձ, բամբակ, ցիտրուսային կուլտուրաներ: Բնական պայմանները թույլ են տալիս տարվա ընթացքում երեք անգամ բերք ստանալ: