Կապիկներ
| Կապիկներ | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
| Լատիներեն անվանում | ||||||
| Simiiformes | ||||||
|
|
Կապիկներ, պրիմանտների կարգի կաթնասունների ենթակարգ:
Բովանդակություն |
Դասակարգում [խմբագրել]
Բաժանվում եմ երկու խմբի. լայնաքթեր կամ Նոր աշխարհի կապիկներ, որոնք ունեն 2 ընտանիք, և նեղքթեր կամ Հին աշխարհի կապիկներ` 4 ընտանիք: Լայնաքիթ կապիկների մեծ մասի քթի միջնապատը և քթանցքները լայն են դուրս ուղղված: Նեղքթերին բնորոշ են ավել նեղ միջնապատը, իսկ քթանցքները, ինչպես մարդու մոտ, ցած են ուղղված:
Կենսաբանական հատկանիշեր [խմբագրել]
Կապիկների քաշը 400գ-180 կգ է և ավելի, մարմնի երկարությունը մինչև 2 մ: Որոշ կապկների պոչը մարմիններից երկար է, մյուսներինը` հավասար կամ կարճ, երբեմն` կառչող: Մարդանման կապիկները պոչ չունեն: Կապիկների վերջույթները լավ զարգացած են, ունեն 5 մատ, որոնց ծայրերին կան շոշապող թմբիկներ: Մազածածկը զարգացած է, առանձին մասերում նույնիսկ երբեմն շատ երկար է և առաջացնում եմ բաշ, բեղեր, մորուք: Դեմքը և ականջի խոցիները մազապատ չեն: Խոշեր, մարդանման կապիկների գանգն ունի ոսկրային կատարներ, որոնք ամրանում են հզոր, ծամող մկաններին: Լավ զարգացած են դիմային մկանները:
Ստամոքսը պարզ է, բուսական կերով սնվողներինը` բարդ: Կույր աղի ունեն բոլոր կապիկները, սակայն որդանման ելուն բնորոշ է միայն մարդանման կապիկներին: Գլխուղեղը մեծ է, գալարներով ու ակոսներով հարուստ, մեծ կիսագնդերը ծածկում են ուղեղիկը;Լավ զարգացած են տեսողությունն ու լսողությունը: Կապիկների ձայնալարերը զրկված են ձգող մկաններից և ընդունակ չեն ելևէջելու հնչյունները;
Կենսակերպը [խմբագրել]
Մեծ մասը ցերեկային հոտային կենդանիներ են, ծառաբնակ, իսկ պավիանները` գետնաբնակ: Սնվում են պտուղներով, տերևներով, երիտասարդ ընձյուղներով, միջատներով, խխունջներով, թռչունների ձվերով, մանր թռչուններով: Կապիկների խոշոր թշնամիներին են օձերը, գիշատիչ թռչունները, կոկորդիլոսները և հովազները: Բազմանում են ամբողջ տարին, ունենում մեկ ձագ: Ստորակարգ կապիկների հղիությունը տևում է 4-6, գիբոններինը` 7, մարդանմաններինը` 9 ամիս: Կյանքի տևողությունը 20-25 տարի է, խոշորներինը` 40 և ավելի, մարդանման կապիկներինը` 50-60 տարի: Շատ կապիկներ որսի օբյեկտ են (օգտագործում են միսը և մաշկը): Որսում են նաև տանը, կենդանաբանական այգիներում և լաբարատորյաներում պահելու համար: Քանակը խիստ կրճատվել է, և այժմ կապիկները առնված են պաշտպանության տակ:
Ծագումը [խմբագրել]
Ենթադրվում է, որ լայնաքիթ կապիկները, որոնց նախնիները Հյուսիսային Ամերիկայից ներթափանցել են Հարավային Ամերիկա, զարգացել են նեղքիթկապիկներից անկախ: Միոցենում և պլիոցենում կապիկները լայնորեն տարածված են եղել Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: Մարդու ծագման հարցերի ուսումնասիրության համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում միոցենի դրիոպիտեկները` որպես մարդու և ժամանակակից մարդանման կապիկի ընդհանուր նախնիներ: Նախնադարյան մարդկանց հնարավոր նախնիները եղել են աֆրիկյան ավստրալոպիտեկին մորֆոլոգիապես մոտ ցամաքային, երկոտանի բարձրակարգ կապիկները, որոնք որպես գործիք օգտագործել են բնական առարկաներ:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապիկներ կատեգորիայում։ |