Փիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիղ
Փիղ
Աֆրիկյան փղերը Քենյայում
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կնճիթավորներ
Ընտանիք Փիղ
Լատիներեն անվանում
Elephantidae
Ցեղեր և տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 584935
NCBI 9780

Փիղ, կնճիթավորների կարգի խոշոր կաթնասուն կենդանիների ընտանիք: Մարմնի բարձրությունը մինչև 3,5 մ: Վերջավորությունները սյունաձև են, առջևինները` 5, ետինները 4 կամ 5 մատներով: Յուրաքանչյուր մատ ունի եղունգանման սմբակ: Վերին շրթունքը և քիթը սերտաճել են` առաջացնելով երկար և շարժուն կնճիթ, որի վերջում տեղավորված են քթանցքերը և մատնանման ելուստները: Կնճիթը ծառայում է որպես շոշափելիքի, հոտառության և բռնելու օրգան: Ներկայումս տարածված են Աֆրիկա և Ասիա մայրցամաքներում:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png