Թզենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆիկուսից)
Թզենի
Թզենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք թթազգիներ
Ցեղ Թզենի
Լատիներեն անվանում
Ficus
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Թզենի (լատ.՝ Ficus), թթազգիների ընտանիքի մերձարևադարձային պտղատու, տերևաթափ ծառ կամ թուփ։ Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռն, գոտիներում։ Մշտականաչ (հազվադեպ՝ տերևաթափ) ծառեր և թփեր են, երբեմն մագլցող լիաններ։

Տարածում[խմբագրել]

Աճում է կրահողերում, քարքարոտ, ժայռոտ, արևահար լանջերին, կիրճերում, գետահովիտներում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հզոր արմատային համակարգով, տերևաթափ, խիտգնդաձև կամ լայնբրգաձև սաղարթով, կաթնանման հյութ պարունակող բույս է։ Ցողունի բարձրանում է՝ 5-12 մ է։ Տերևները խոշոր են, բլթակավոր, խորը կտրտված, վերևից՝ կոշտ, խորդուբորդ, մուգ կանաչ, ներքևից՝ թավոտ, մոխրականաչ։ Երկտուն է, բաժանասեռ (լինում են նաև միատուն)։ Ծառերի բարձրությունը մինչև 40 մ է, տրամագիծը` 3-5 մետր, հաճախ հիմքի մոտ տախտականման արմատներ են առաջացնում։ Շատ տեսակներ իրենց կյանքն սկսում են որպես էպիֆիտներ, հետո միայն առաջացնում գետնին հասնող հավելյալ արմատներ, որոնք վերածվում են հսկայական սաղարթը պահող հենասյուների։ Որոշ էպիֆիտ տեսակների օդային արմատները փաթաթվելով տեր-ծառին սպանում են նրան (այսպես կոչված խեղդող ֆիկուսներ)։ Տերևները սովորաբար ամբողջաեզր են, մինչև 60-70 սմ երկարությամբ։

Փոշոտում[խմբագրել]

Արական իգական ծաղիկները հավաքված են տանձանման, երբեմն՝ գնդաձև ծաղկաբույլերում։ Փոշոտումը խաչաձև է, կատարվում է փոքրիկ միջատի՝ բլաստիֆագի միջոցով։ Պտուղներն ընկուզիկներ են, առաջանում են պտղակալից և նրա մեջ գտնվող սերմերից։ Պտղաբույլերը գնդաձև են, տանձանման, կանաչավարդագույն, սևավարդագույն, դեղնավարդագույն։ Որոշ սորտեր պտուղ են առաջացնում առանց փոշոտման՝ կուսածնությամբ։

Sycomoros old.jpg

Բազմացում[խմբագրել]

Բազմանում է սերմերով, արմատային մացառներով, անդալիսով, կտրոններով։ Ջերմասեր և երաշտադիմացկուն է։ Պտղաբույլը պարունակում է շաքարներ (12-23%), պեկտինային նյութեր (0,5-4,2 %), օրգանական թթուներ (մինչև 1 %), վիտամիններ (Cv B1 B2), հանք, աղեր, սպիտակուցներ, օսլա և այլն։

Կիրառություն[խմբագրել]

Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակած (մուրաբա, ջեմ, պովիդլո, կոմպոտ, չիր և այլն), բնափայտը՝ փայտագործության և խառատագործության մեջ։ ՀՀ-ում մշակվում է Տավուշի և Սյունիքի մարզերում, Արարատյան դաշտում, Երևանում, Հրազդան գետի հովտի այգիներում (ձմռանը ծածկելու դեպքում)։ Բույսի բոլոր մասերը կաթնահյութ են պարունակում։ Ծաղիկները փոքր են, մեծ մասամբ միասեռ, զարգանում են յուրահատուկ, գնդաձև կամ տանձաձև, գագաթին ճեղք ունեցող ծաղկաբույլի ներքին մակերևույթին։ Փոշոտումը կատարվում է թաղանթաթևավոր միջատների միջոցով։ Որոշ տեսակների (թզենի, ժանտաթզենի) պտղաբույլերն օգտագործվում են սննդում։ Շատ տեսակների կաթնահյութը կաուչուկ է պարունակում, որը, սակայն, արդյունաբերական նշանակություն չունի։

Ցեղատեսակների և տեսակներ[խմբագրել]

Հայտնի է մոտ 900 (այլ տվյալներով՝ 1000), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Թզենի սովորական (F. carica)։ Հայտնի է ֆիկուսի ավելի քան 800 տեսակ՝ տարածված արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Սենյակներում աճեցվում է կաուչուկատու ֆիկուս (F․ elastica), որի կաթնահյութը պարունակում է մինչև 30% կաուչուկ։ Ցեղատեսակներ՝

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png