Մոծակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոծակից)
Մոծակ
Մոծակներ
Aedes aegypti
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ընտանիք Մոծակներ
Լատիներեն անվանում
Culicidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մոծակներ, երկարաբեղիկ երկթևանիներ (լատ.՝ Nematocera), միջատների ենթակարգ։ Հայտնի է 20 հազար, Հայաստանում՝ ավելի քան 20 տեսակ։ Հանդիպում են ամենուրեք, առավել տարածված Են Արարատյան դաշտում, Սևանի ավազանում և անտառային շրջաններում։ Զազիրքի ամենակարևոր բաղադրիչն են։ Ունեն երկար, բարակ կնճիթ, որի օգնությամբ ծակում են մաշկը և ծծում արյունը։ էգերը սնվում են բույսերի հյութերով կամ մարդու և կենդանիների արյունով (ծծում է իր մարմնի ծավալից 1,5 անգամ ավելի արյուն), արուները՝ միայն բուսական հյութերով։ Հասուն միջատներն օդային կյանք են վարում, իսկ թրթուրները, հարսնյակներն ապրում են ջրում, խոնավ հողում։

Մոծակների ակտիվությունը մեծանում է երեկոյան և գիշերը։ Առավել վտանգավոր են Culicidae ընտանիքի անոֆելես սեռի (մալարիային) մոծակները, որոնք փոխանցում են մալարիայի և վիրուսային ու ճիճվային հիվանդությունների հարուցիչներ։ Ոչ մալարիային մոծակները (Culex pipiens pipiens) փոխանցում են ավելի քան 50 վարակիչ և մակաբուծային հիվանդություններ (դեղին տենդ, տուլարեմիա և այլն)։ էգերը ձվադրում են բնական և արհեստական ջրամբարներում (կանգնած և դանդաղահոս ջրերով), ձվերից զարգանում են թրթուրները, որոնք ապրում են ջրում։

Տարածվածություն[խմբագրել]

Մոծակները ամբողջ երկրագնդում լայնորեն տարածված են և հանդիպում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ [1] Առավել մեծ է մոծակ սովորականի (լատ.՝ Culex pipiens) արեալը , որը տարածված է ամենուր որտեղ հանդիպում է մարդը՝ նրա հիմնական զոհը։ Տաք և խոնավ արևադարձային շրջաններում մոծակներն ակտիվ են ամբողջ տարվա ընթացքում, իսկ բարեխառն կլիմայով տարածաշրջանների սառը եղանակի ընթացքում՝ նրանք ձմեռում են։ Արկտիկական մոծակները տարվա ընթացքում պահպանում են իրենց ակտիվությունը միայն մի քանի շաբաթ, երբ ջերմության ազդեցությամբ սառցադաշտերի վրա կազմավորվում են ջրավազաններ։ Այնուամենայնիվ, այս ընթացքում նրանք հասցնում են բազմանալ հսկայական քանակությամբ. մոծակների խմբերը հյուսիսային եղջերուների հոտի յուրաքանչյուր կենդանուց մեկ օրում կարող են ներծծել մինչև 300 մլ արյուն։ [2] Մոծակների ձվերը բարեխառն լայնություններում ավելի դիմացկուն են ցրտի բացասական գործոնների հանդեպ, քան տաք կլիմայական գոտիների մոծակների ձվերը։ [3][4] Նրանք նույնիսկ կարող են դիմանալ ձյան և բացասական ջերմաստիճանի ազդեցությանը։ Բացի այդ, հասուն առանձնյակները կարող են գոյատևել ամբողջ ձմեռվա ընթացքում՝ համապատասխան բնակության պայմանների առկայության դեպքում (օրինակ՝ բնակելի տների ջերմ և խոնավ նկուղները)։ [5]

Տարածման միջոցներ[խմբագրել]

Ամբողջ աշխարհով մոծակների տարբեր տեսակներ տարածվածությունը և նրանց տարածումը մեծ հեռավորությունների վրա, որտեղ նրանք աբորիգեններ չեն համարվում, տեղի է ունեցել մարդու շնորհիվ։ Առաջին հերթին` ծովային ուղիներով ճանապարհորդությունների շնորհիվ. մոծակների ձվերը, թրթուրները, հարսնյակները տեղափոխվում են ջրով լցված մաշված դողերի կամ պոկված ծաղիկների միջոցով։ Սակայն բացի ծովային տրանսպորտից մոծակները էֆեկտիվորեն սովորել են տեղափոխովել սեփական տրանսպորտային միջոցներով, բեռնատարներով, գնացքներով և նույնիսկ ինքնաթիռներով։ Այսպիսով, մոծակների տարածումը դժվար է կառավարել և նույնիսկ կարանտինային միջոցները այնքան էլ արդյունավետ չեն և պրակտիկայում դժվար իրականացվող։

Ձևաբանական նկարագրություն[խմբագրել]

Մոծակները մանր միջատներ են (երկարությունը 4-14 մմ), երկար վերջույթներով և նեղ թափանցիկ թևերով (թևերի բացվածքը՝ 5 -ից 30 մմ)։ Շատ տեսակների մարմինը դեղին է, շագանակագույն կամ մոխրագույն, սակայն կան նաև սև կամ կանաչավուն տեսակներ։ Փորիկը երկարավուն է՝ բաղկացած է 10 հատվածներից։ Կուրծքը լայն է փորիկից։ Ոտքերը վերջանում են զույգ ճանկերով։ Թևերը ծածկված են թեփուկներով, որոնց կուտակումները երբեմն առաջացնում են կետեր։ Բեղիկները բաղկացած են 15 հատվածներից։ Բերանային համակարգը ծակող-ծծող տեսակի է։ Էգերի մոտ կնճիթը երկար է և բաղկացած է ծակող մազիկներից, որոնք արուների մոտ բացակայում են[6]։

Բերանային ապարատը թաքնված է շեփորանման ստորին շրթունքի հետևում, որի ներսում գտվում է ստիլետային խարտոցանման մի քանի ծնոտներ (սծ-ստորին ծնոտ և վծ-վերին ծնոտ)։ Ծնոտների օգնությամբ մոծակը ծակում է մաշկը, կնճիթը մտցնում մինչև արյունատար մազանոթներ և նույն բերանի հարմարանքներով ծծում է արյունը։

Չշփոթել` երբեմն հսկայական մոծակներ են համարում երկարոտանի մոծակների ընտանիքին պատկանող որոշ միջատների, որոնք ոտքերի և թևերի ձևով նման են մոծակկներին։

Մոծակների սննդառությունը[խմբագրել]

Մոծակը նեկտարով սնվելիս

Որպես կանոն, մոծակների արուները և էգերը սնվում են նեկտարով ու բույսերի հյութերով, սակայն շատ տեսակների էգերի բերանային ապարատը հարմարված է կենդանի-տերերի մաշկը ծակելուն, նրանց արյունը ծծելու նպատակով (Էկտոպարազիտիզմ)։ Որոշ տեսակների էգերը նախքան ձվադրելը սննդարար նյութեր ստանում է զոհի արյունից։ Շատ այլ տեսակների մոտ էգը արյունով սնվելուց հետո ավելի շատ ձու դնելու կարողություն է ձեռք բերում։ Սննդի այս երկու աղբյուրները (բուսական նյութերը և կենդանիների արյունը) շաքարի տեսքով (ածխաջրեր) էներգիայի աղբյուր են հանդիսանում մոծակների համար։ Արյունը պարունակում է ավելի շատ օգտակար սննդանյութեր, ինչպիսիք օրինակ լիպիդներն են. չնայած դրան մոծակներն արյունից առաջին հերթին ստանում են ձվերի պատրաստման համար անհրաժեշտ սպիտակուցները։ Այսպիսով գոյություն ունի որոշակի մասնագիտացում՝ Էգ մոծակները լիարժեք սննդի վերարտադրության համար սնվում են արյամբ, իսկ արուները՝ չեն սնվում մակաբուծորեն։ Նմանատիպ պատկեր դիտվում է նաև միջատների այլ ընտանիքների մոտ (օրինակ՝ ձիաճանճեր

Մոծակների շատ տեսակների մոտ արյան աղբյուրը տաքարյուն ողնաշարավոր կենդանիներն են՝ կաթնասունները և թռչունները։ Բայց որոշ տեսակներ ունակ են սնվելու սողունների, երկենցաղների և նույնիսկ ձկների արյունով։

Մոծակների հոտառության օրգանները և զգայարանները մասնագիտած են արյան աղբյուր փնտրելու ուղղությամբ. բեղիկների վրա տեղադրված 72 տիպի հոտառական ընկալիչներից առնվազն 27-ը ուղղված են կենդանիների և մարդկանց քրտինքի հետ արտադրվող քիմիական նյութերը հայտնաբերելուն[7][8]։ Ադես (Aedes) ցեղի մոծակների մոտ զոհին (տիրոջը) որոնելը տեղի է ունենում երկու փուլով՝ օբյեկտին բնորոշ շարժումների և նրա քիմիական ու ֆիզիկական հատկանիշների ընկալմամբ[9]։  

Դասակարգում[խմբագրել]

Ընտանիքի ներառում է 3 ենթաընտանիք՝

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (2009) Medical and Veterinary Entomology։ London: Academic Press։ 
  2. Fang, Janet (July 21, 2010). «Ecology: A world without mosquitoes». Nature (Nature) 466 (7305): 432–4. doi:10.1038/466432a. PMID 20651669. 
  3. Hawley, W. A., Pumpuni, C. B., Brady, R. H. & Craig, G. B. (1989). «Overwintering survival of Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs in Indiana». Journal of Medical Entomology 26 (2): 122–129. PMID 2709388. 
  4. Hanson, S. M. & Craig, G. B. (1995). «Aedes albopictus (Diptera: Culicidae) eggs: field survivorship during northern Indiana winters». Journal of Medical Entomology 32 (5): 599–604. PMID 7473614. 
  5. Romi, R., Severini, F. & Toma, L. (2006). «Cold acclimation and overwintering of female Aedes albopictus in Roma». Journal of the American Mosquito Control Association 22 (1): 149–151. doi:10.2987/8756-971X(2006)22[149:CAAOOF]2.0.CO;2. PMID 16646341. 
  6. Паразитология и инвазионные болезни животных / М. Ш. Акбаев, А. А. Водянов, Н. Е. Косминков и др.; под ред. М. Ш. Акбаева.
  7. Elissa A. Hallem; Nicole Fox, A.; Zwiebel, Laurence J.; Carlson, John R. (2004). «Olfaction: Mosquito receptor for human-sweat odorant». Nature 427 (6971): 212–213. doi:10.1038/427212a. PMID 14724626. 
  8. Devlin, Hannah (February 4, 2010). «Sweat and blood why mosquitoes pick and choose between humans». London: The Times. http://www.timesonline.co.uk/tol/news/science/medicine/article7014046.ece։ Վերցված է May 13, 2010. 
  9. R. G. Estrada-Franco & G. B. Craig (1995)։ Biology, disease relationship and control of Aedes albopictus, Technical Paper No. 42։ Washington, D.C.: Pan American Health Organization։ 
  10. «Animal Diversity Web — Culicinae»։ Արխիվացված օրիգինալից 2004-10-25-ին։ http://web.archive.org/20041025204237/animaldiversity.ummz.umich.edu/site/accounts/classification/Culicinae.html։