Երկթևանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկթևանիներ
Ectophasia spp.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Լատիներեն անվանում
Diptera
Ենթակարգեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 118831
NCBI 7147
EOL 421

Երկթևանիներ (լատ.՝ Diptera), միջատների կարգ։ Հայտնի է մոտ 100 հազար, Հայաստանում՝ մոտ 500 տեսակ։ Գլուխը գնդաձև է կամ կիսագնդաձև՝ խոշոր ֆասետային աչքերով։ Հասուն միջատների (իմագո) բերանային օրգանները ծակող կամ լիզող են։ Թևերը թաղանթային են՝ երկարավուն ջղերով, որոնց դասավորությունն ունի կարգաբան, նշանակություն։ Կուրծքը կազմված է ամուր միացած օղակներից՝ առաջնային, միջին և հետին բաժիններից։ Փորիկը երկարավուն գլանաձև է կամ էլիպսաձև՝ 4-10-հատվածանի։ Զարգացումը լրիվ կերպարանափոխությամբ է, թրթուրը՝ որդանման։

Գործնական նշանակություն ունեն մլակները, մժեղները, մոծակները, որոնք մարդու և կենդանիների արյունածուծներ են։ Որոշ երկթևանիներ (տախիններ) ոչնչացնում են վնասակար թիթեռներին, բզեզներին։ Մի շարք երկթևանիներ (բոռեր, արյունածծուկներ և այլն) գյուղատնտեսական կենդանիների մակաբույծներ են։ Սարկոֆագիտ ճանճերն ապրում են տարբեր փտող նյութերում, մակաբուծում են միջատների և խխունջների մարմնում, առաջացնում են մարդկանց միազ հիվանդությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png