Անոֆելես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անոֆելես
Anopheles stephensi.jpeg
Anopheles stephensi
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Երկթևանիներ
Ընտանիք Մոծակներ
Ցեղ Անոֆելես
Լատիներեն անվանում
Anopheles
Ենթացեղեր
Որոշ տեսակների
տարածվածության քարտեզը
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 125956
NCBI 7164
EOL 54865

Անոֆելես (լատ.՝ Anopheles), մոծակների ցեղ։ Մալարիայի հարուցչի փոխանցողն է։ Հայաստանում տարածված տեսակներից առանձնապես վտանգավոր են A. superpictures և A. maculipennis մալարիային մոծակները։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմինն ու ոտքերը բարակ են և երկար։ էգերի բեղիկները կարճ մազանման են՝ 15-հատվածաևի, արուներինը՝ փետրաձև։ Աչիկներ չունեն։ Թևերի հետին եզրերը և ջղերը թեփուկավոր են։

Վարակում[խմբագրել]

Վարակված մոծակի խայթոցի ժամանակ թքից մարդու արյան մեջ են անցնում մալարիայի պլազմոդիումների սպորոզոիտներ (մակրո և միկրոգամետոցիտներ), որոնք արյան կամ ավիշի հոսքով հասնում են լյարդի բջիջներ։ Սպորոգոնիան կատարվում է անոֆելեսի մոտ։ Արյունածուծ են մոծակների էգերը, արյունը անհրաժեշտ է ձվերի զարգացման համար։ Արյունից հագենալուց հետո էգը մնում է ընտանի կենդանիների համար նախատեսված կառույցներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Ձվերի լրիվ զարգացման համար անհրաժեշտ է 5-10 օր (կախված է ջերմաստիճանից և օդի խոնավությունից)։ էգը ձվադրում է ջրի մակերևույթին (սովորաբար՝ 120-350, առավելագույնը՝ 450 ձու), 2-3 օրից հետո ձվի մեջ ձևավորվում է թրթուրը, որը հետագայում դուրս է գալիս ջրի մեջ, սնվում է, աճում և մաշկափոխվում։ Թրթուրը հիմնականում սնվում է զտման (ֆիլտրման) եղանակով, որի ժամանակ ջրի շիթի հետ նրա բերանի խոռոչ են ընկնում կախված և լողացող մասնիկները։ Զարգացման ընթացքում թրթուրն անցնում է 4 փուլ, ապա վերածվում է ստորակետանման հարսնյակի։ Վերջինս չի սնվում։ Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը, որը թաքնվում է խիտ խոտածածկույթում։ Թրթուրից հասունին անցումը տևում է 30-40 օր։ Հասունները ձմեռում են գոմերում, հյուղակներում, լքված շինություններում։

Պայքարի միջոցներ[խմբագրել]

Պայքարի միջոցները՝ անոֆելածին ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան) միջոցների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png