Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 36, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Շաբաթվա հոդված» նախագիծ
Մեծ Արգելախութը տիեզերքից
Մեծ Արգելախութը տիեզերքից
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Մեծ արգելախութ, կորալյան խութերի և կղզիների խումբ Կորալյան ծովում` Քվինսլենդի ափերի մոտ (Ավստրալիա)։ Կորալյան խութերի` աշխարհում ամենամեծ համակարգն է` բաղկացած 2.900 առանձին խութերից և 900 կղզիներից։ Ձգվում է Ավստրալիայի հյուսիսարևելյան ափի երկայնքով շուրջ 2300 կմ (1.400 մղոն)։ Ընդհանուր մակերեսը 344.400 կմ² է, որ հավասար է Մեծ Բրիտանիայի մակերեսին։ Հյուսիսային հատվածում լայնությունը 2 կմ է, իսկ հարավայինում՝ 152 կմ։ Արգելախութի մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Հարավում Արգելախութը գտնվում է ափից 300 կմ, իսկ հյուսիսում 32 կմ հեռավորության վրա։

Մեծ արգելախութը կարելի է տեսնել տիեզերքից։ Այն կենդանի օրգանիզմներից բաղկացած միասնական ամենամեծ համակարգն է աշխարհում։ Արգելախութը բաղկացած է միլիարդավոր մանրագույն օրգանիզմներից, որոնք կոչվում են կորալյան պոլիպներ։ Այն լայն կեսաբազմազանություն ունի, և 1981 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցուցակում։ CNN ընկերությունն այն անվանել է աշխարհի` բնության յոթ հրաշալիքներից մեկը։ Քվինսլենդի ազգային ֆոնդն այն անվանել է Քվինսլենդ նահանգի... Ավելին