Շնաձկներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Շնաձկներ | ||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||
| Selachii | ||||||||||
|
Շնաձկներ (լատ.՝ Selachii), կռճիկային ձկների ենթակարգ: Բնորոշ հատկանիշներից են մարմնի ձևը, մեծ քանակությամբ սրածայր ատամների առակայությունը:
Ներկայումս հայտնի է շնաձկների 450 տեսակ` 17 սմ երկարություն ունեցող Etmopterus perryi տեսակից մինչև 20 մետրանոց կետային շնաձուկը (որն աշխարհի ամենամեծ ձուկն է): Այս ենթակարգի տեսակները տարածված են ծովերում և օվկիանոսներում: Չնայած շնաձկների մեծամասնությունը բնակվում է աղի ջրերում, որոշ տեսակներ հարմարվել են քաղցրահսմ ջրում ապրելուն: Շնաձկների մեջ գերակշռում են գիշատիչները, սակայն 3 տեսակ, այդ թվում կետային շնաձուկը, սնվում են փոքր ձկներով և պլանկտոնով: