Լեհաստանի վարչական բաժանում
Լեհաստանի Հանրապետությունը բաժանվում է 16 վոևոդությունների (լեհ. województwo), որոնք բաժանվում են 379 պովյատներ (լեհ. powiat), իսկ պովյատները 2.478 գմինաների (լեհ. gmina): Վարչական բաժանման այդ եռաստիճան համակարգը գործում է 1999 թվականից: Քաղաքապետերը սովորաբար ունեն պովյատի և գմինայի ղեկավարի կարգավիճակը:
Վարչական բաժանման ընթացիկ համակարգը սկսել է գործել 1998 թվականին Լեհաստանի խորհրդարանում որոշ օրենագծերի ընդունման արդունքում, որոնք ուժի մեջ են մտել 1999 թվականի հունվարի 1-ից: Մինչև այդ բարենորոգությունները (1975-1998 թթ.) կար 49 փոքր վոևոդություն, պովյատներ չկաին (տես՝ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության վարչական բաժանում): Բարենորոգությունների արդյունքում ստեղծված նոր 16 վոևուդությունները ստեղծված են եղել պատմական շրջանների հիման վրա:
Սակայն վոևուդությունների սահմանները ամեն տեղ չե, որ պահպանել են պատմական շրջանները սահմանները: Օրինակ, Սիլեզյան վոևոդությունը ընդգրկում է Փոքր Լեհաստանի տարածքը: Նույնպես Ռադոմին հարակից շրջանը, որոը եղել է Փոքր Լեհաստանի պատմական մասը, գտնվում է Մասովյան վոևոդությունում: Նաև, Պոմերանյան վոևոդությունը ընդգրկում է պատմական Պոմերանիայի միայն արևելյան մասը, ինչպես նաև դրանից դուրս մի քանի շրջան:
1999 թվականի վարչական ռեֆորմի արդյունքում ստեղծված վարչատարածքային բաժանման համակարգը կարելի է արտացոլել հետևյալ կերպով.
- 1-ին աստիճան՝ 16 վոևոդություն,
- 2-րդ աստիճան՝ 379 պովյատ,
- 3-րդ աստիճան՝ 2479 գմինա,
Բովանդակություն |
[խմբագրել] Վոևոդություններ
| Զինանշան | Վոևոդություն | Վարչկենտրոն | Տարածք կմ² |
Բնակչություն (2009)[1] | Քաղաքներ | Պովյատներ | Գմինաներ | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| երկրային | քաղ.-ն | համ.-ն | քաղ.-ն | գյուղ.-ն | գյուղ.-քաղ.-ն | ||||||
| Ներքինսիլեզյան | Վրոցլավ | 19 947 | 2 877 059 | 91 | 26 | 3 | 169 | 36 | 78 | 55 | |
| Կույավա-Պոմերանյան | Բիդգոշչ և Տորուն | 17 972 | 2 067 918 | 52 | 19 | 4 | 144 | 17 | 92 | 35 | |
| Լյուբլինի | Լյուբլին | 25 122 | 2 161 832 | 42 | 20 | 4 | 213 | 20 | 171 | 22 | |
| Լյուբուշյան | Գոժուվ Վելկոպոլսկի և Զելյոնա Գուրա | 13 988 | 1 008 962 | 42 | 12 | 2 | 83 | 9 | 41 | 33 | |
| Լոձի | Լոձ | 18 219 | 2 545 493 | 43 | 21 | 3 | 177 | 18 | 134 | 25 | |
| Փոքր Լեհաստանի | Կրակով | 15 183 | 3 292 805 | 60 | 19 | 3 | 182 | 14 | 122 | 46 | |
| Մազովեցյան | Վարշավա | 35 558 | 5 213 855 | 85 | 37 | 5 | 314 | 35 | 229 | 50 | |
| Օպոլեի | Օպոլե | 9 412 | 1 031 922 | 35 | 11 | 1 | 71 | 3 | 36 | 32 | |
| Անդրկարպատյան | Ժեշուվ | 17 846 | 2 100 389 | 49 | 21 | 4 | 160 | 16 | 111 | 33 | |
| Պոդլյասյան | Բելոստոկ | 20 187 | 1 190 828 | 39 | 14 | 3 | 118 | 13 | 79 | 26 | |
| Պոմերանյան | Գդանսկ | 18 310 | 2 224 942 | 42 | 16 | 4 | 123 | 25 | 81 | 17 | |
| Սիլեզյան | Կատովիցե | 12 334 | 4 642 942 | 71 | 17 | 19 | 167 | 49 | 96 | 22 | |
| Սվենտոկշիսյան | Կելցե | 11 710 | 1 271 213 | 31 | 13 | 1 | 102 | 5 | 71 | 26 | |
| Վարմիա-Մազուրյան | Օլշտին | 24 173 | 1 427 671 | 49 | 19 | 2 | 116 | 16 | 67 | 33 | |
| Մեծ Լեհաստանի | Պոզնան | 29 827 | 3 403 174 | 109 | 31 | 4 | 226 | 19 | 117 | 90 | |
| Արևմտապոմերանյան | Շչեցին | 22 892 | 1 692 957 | 63 | 18 | 3 | 114 | 11 | 51 | 52 | |
| Լեհաստան | Վարշավա | 312 679 | 38 135 876 | 903 | 314 | 65 | 2479 | 306 | 1576 | 597 | |