Շվեդիայի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շվեդիայի Թագավորությունը բաժանված է 21 շրջանի, որոնք կոչվում են լեն (շվեդ.՝ län): Լյոները բաժանված են 290 կոմունաների:

Լեները, փոխարիներլով Շվեդիայի բաժանումը պատմական շրջանների (շվեդ.՝ landskap), հիմնադրված են եղել 1634 թվականին ռիքսկանցլեր Աքսել Օքսենշերնայի նախաձեռնությամբ տարածքի ավելի արդյունավետ կառավարման նպատակով: Այդ ժամանակ «լեն» բառը ուներ «հայրենակալվածք» իմաստը:

Ամենը լենը ունի Շվեդիայի կառավարության կողմից նշանակվող սեփական վարչություն (շվեդ.՝ länsstyrelse (sv)), որը լենի, ինչպես նաև խորհրդարանի՝ ռիքսդագի, ներկայացուցիչ է հանդիսանում: Լենի վարչության գլխավոր նպատակն է տեղական կառավարման կոորդինացումը համաձայն Շվեդիայի կառավարության և Ռիքսդագի քաղաքականության հետ մեկ կողմից, և տեղական յուրահարտկությունների և պահանջների մյուս կողմից:

Բացի այդ, ամեն լենում կա տեղական կառավարման իր ընտրովի մարմինը՝ լանդստինգը (շվեդ.՝ landsting (sv)), որի գլխավոր նպատակներից է լենում սոցիալական և բժշկական սպասարկման ապահովումը:

Լյոների քարտեզը [խմբագրել]

SverigesLän2007mKod.svg
Շվեդիայի լեները
Sweden provinces and counties overlayed.svg
Համեմատելով Շվեդիայի պատմական շրջանները լեների հետ, կարելի շատ նմանություններ գտնել: Խոշոր գծերով նշված են լեները, իսկ գույներով շրջանները:

Ամեն լենը բաժանվում է կոմունաների (kommuner), որոնց գոյությունը մասմաբ գտնվում է կենտրոնական կառավարության իրավասության ներքո: 2004-ից կոմունաների թիվը կազմում է 290, իսկ միջին չափով ամեն լենում կա 13.8 կոմունա (տես՝ Շվեդիայի կոմունաներ):

Մինչև 1968 թվականը Ստոկհոլմ քաղաքը ուներ իր լենի կոդը՝ A, որը այժմ որևԷ համատեքստերում օգտագործվում է AB կոդի հետ փոխարինելով մեկը մյուսի: Ստոկհոլմի լենը ունի B կոդը:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]