Իսլանդիայի վարչական բաժանում
Իսլանդիան վարչա-տարածքային առումով բաժանվում է մի քանի համակարգերով: Այդպիսով երկիրը բաժանված է՝
- 1) 6 ընտրողական շրջանների (իսլանդերեն՝ kjördæmi),
- 2) 8 վիճակագրական տարածաշրջանների (իսլանդերեն՝ landsvæði / héruð),
- 3) 23 ավանդական շրջանի (իսլանդերեն՝ sýsla, sýslur, սիսլա), որոնց մեջ կա 25 վարչականորեն անկախ քաղաք (իսլանդերեն՝ kaupstaðir),
- 4) 76 համայնքների կամ մունիցիպալիտետներ (իսլանդերեն՝ sveitarfélög):
Տեղական կառավարման մարմինները ձևավորում են համայնքները, իսկ պետական կառավարման մարմինները, որպես կանոն, իրենց ֆունկցիաները կատարում են ավանդական շրջանների տարածքում:
Բովանդակություն |
Ընտրողական շրջաններ[խմբագրել]
Վիճակագրական տարածաշրջաններ[խմբագրել]
| № քարտեզին |
Անվանում | Վարչկենտրոն | Տարածք (կմ²) |
Բնակչություն (հազար մարդ, 2008) |
ISO 3166-2 կոդ | ||
|---|---|---|---|---|---|---|---|
| Հայերեն | Իսլանդերեն | Հայերեն | Իսլանդերեն | ||||
| 1 | Հյովյուդբորգարսվայդիդ | Höfuðborgarsvæðið | Ռեյկյավիկ | Reykjavík | 1 062 | 200,9 | IS-1 |
| 2 | Սուդուրնես | Suðurnes | Կեֆլավիկ | Keflavík | 829 | 21,4 | IS-2 |
| 3 | Վեստուրլանդ | Vesturland | Բորգարնես | Borgarnes | 9 554 | 15,6 | IS-3 |
| 4 | Վեստֆիրդիր | Vestfirðir | Իսաֆյորյուր | Isafjörður | 9 409 | 7,3 | IS-4 |
| 5 | Նորդուրլանդ Վեստրա | Norðurland Vestra | Սյոյդաուրկրոուկյուր | Sauðárkrókur | 12 737 | 7,4 | IS-5 |
| 6 | Նորդուրլանդ Էյստրա | Norðurland Eystra | Ակյուրեյրի | Akureyri | 21 968 | 28,9 | IS-6 |
| 7 | Էյստյուրլանդ | Austurland | Էգիլսստադիր | Egilsstaðir | 22 721 | 13,8 | IS-7 |
| 8 | Սյուդյուրլանդ | Suðurland | Սելֆոսս | Selfoss | 24 526 | 23,9 | IS-8 |
Ավանդական շրջաններ[խմբագրել]
| Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
Համայնքներ[խմբագրել]
Համայնքները (իսլանդերեն՝ Íslensk sveitarfélög) Իսլանդիայի վարչական տարածքներ են, որոնց ինքնավարությունը հաստատված է Իսլանդաիայի Սահմանադրությունում: Համայնքների թիվը այժմ կազմում է 76: Կառավարական նպատակներով համայնքներում ընտրվում են հինգից մինչև տասնհինգ անդամ ունեցող Համայնքային խորհուրդները: Համայնքային խորհուրդը նաև կարող է կառավարչի վարձել, որը կարող է խորհրդի անդամ չլինել: Քաղաքային համայնքներում կառավարչի դերը կատարում է քաղաքապետը (իսլանդերեն՝ bæjarstjóri կամ borgarstjóri), իսկ գյուղական համայնքներում՝ սվեյտարստյոուրիները (իսլանդերեն՝ sveitarstjóri):