Դսեղ, Լոռու մարզ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման |
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
†1 Հին գերեզմանատան խաչքարերը
†2 Դդի մատուռը
†3 Քարի գլխի խաչը
†4 Սիրունխեչ
†5 Թոփուկ խաչեր և Մատուռը
†6 Ծղկախեչ
†7 Սբ. Սարգիս մատուռը
Դսեղ (Dsegh) :
1887 թվականին Հովհաննես Թումանյանը «ՄԻ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ» հոդվածում նկարագրում է գյուղը և կատարում որոշ պատմական ակնարկ։ Նպատակահարմար ենք գտնում այն զետեղել ամբողջական և լրացնել միայն մի շարք լուսանկարներով։ Քանի որ մի շարք տվյալներ անցած ժամանակի ընթացքում խիստ փոփոխվել են ավելացնում ենք այն Լոռի Տարածքային կառավարման համակարգից վերցրված տվյալներով։
lori.region.am/egov/dispatcher
Բնակչությունը 2500,0
Մակերեսը 39.47 կմ2
Գյուղի մակարդակը ծովից բարձր է 1250-1350 մ։
Դսեղի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար ծանոթացեք Ս. Քոչարյանի «Հովհաննես Թումանյանի բնաշխարհը ԴՍԵՂ» գրքին։
Հովհաննես Թումանյան` Հատված «ՔԱՋԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ» պատմվացքից
Ըստ հավաստի աղբյուրների գյուղը հիմնադրվել է դեռևս մեր թվարկությունից առաջ։ Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ քարանձավներ որոնք օգտագործվել են մարդկանց կողմից անհիշելի ժամանակներից որպես կացարան իսկ հետագայում միայն անասունների համար։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և գյուղից Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը որը կրում է նաև մարդու կողմից հարմարեցման հետքեր։
Գյուղի հյուսիսային կողմում՝ Մարց գետի ձորաբերանի ժայռերում կա երկու մեղվանոց (ճանճանոց) Սիմոնի և Պապոյանց։
Գյուղի հին մեծ գերեզմանոցում մի գերեզմանի վրա գրված է
1877 ԱՅՍ ՏԱՊԱՆ ԲԷԿՉՈՆՑ ՊԱՊՈԻ ՈՐԴԻ ՀԱՈՒԹՅՈՒՆԻ ՈՐ ՈՒՆԷՐ Մ ՃԱՆՃ ...
«Մ» ՃԱՆՃ-ը նշանակում է 200 մեղվաընտանիք։
Այս արձանագրությունը վկայում է, որ հնում Դսեղում լավ զարգացած է եղել մեղվաբուծությունը, նույնիսկ այժմյան չափանիշներով դա շատ մեծ տնտեսություն է։
Գյուղի տարածքում կա չորս եկեղեցի։
Ամենամեծը՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին է կառուցված 13-րդ դարում Մամիկոնյանների տոհմի կողմից գյուղի հյուսիսային նույնանուն ձորում։
Գտնվում է կիսաքանդ վիճակում։
Դեբեդի ձորում՝ գյուղի արևմտյան կողմում՝ Քառասնից Մանկաց եկեղեցին նույնպես կիսաքանդ վիճակում։
Ըստ ճակատի արձանագրության օծվել է 1256 թվականին Հղպատի վանքի վանահայր Համազասպի կողմից։
Գյուղի կենտրոնում Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ գտնվում է գործող եկեղեցին։
Սկզբնական շինությունից մնացած մասերը վերագրվում են VII դարին։
Եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է վերանորոգման, իսկ 20-րդ դարի սկզբին վերակառուցման, որի մասին վկայում է ճակատի կամարի արձանագրությանը։
Թումանյանի 100 ամյակի տոնակատարության կապակցությամբ 1969 թվականին վերանորոգումից հետո այնտեղ սկսեց գործել հայրենագիտական թանգարանը։
Գյուղի մյուս հին մեծ գերեզմանատանն է գտնվում 645 թվականին կառուցված համեմատաբար փոքր միանավ եկեղեցու ավերակները։
Այդտեղ են գտնվում նաև բանաստեղծի մոր կողմից պապի և տատի տապանաքարերը։
Գյուղի տարածքում կան չորս մատուռներ։
Կանգուն են մնացել Սբ. Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։
Բազմաթիվ խաչքարեր որոնցից նշանավոր է «Սիրունխեչ» կոչվող խաչքարը գյուղի հյուսիսային կողմի նույնանուն ձորի բերանին։
Այն կառուցվել է XIII դարում և հանդիսանում է հայկական խաչքարերի գլուխգործոցներից մեկը։
1969 թվականին Փարիզի ցուցահանդեսում արժանացել է երկրորդ կարգի մրցանակի։
Գյուղից հարավ արևելյան կողմի Ծովաքար կոչվող սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը։
Սովետական կարգերի ժամանակ այն մտնում էր ոռոգման համակարգի մեջ։
Այժմ ոռոգման ջրի բացակայության պատճառով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կրճատվել է։ Կան կաթի, մսի, ձվի, մեղրի և բրդի արտադրությամբ զբաղվողները, իսկ գյուղատնտեսությունում հիմնականում մշակում են հացահատիկի, կարտոֆիլի և կերային այլ կուլտուրաներ։
Գյուղի կենտրոնական հրապարակի վրա է գտնվում մշակույթի տունը՝ 250 տեղանոց դահլիճով և 11000 գիրք ունեցող գրադարանով, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի բրոնզյա արձանը։
Գյուղում կա միջնակարգ դպրոց որտեղ աշխատում են մոտ 50 ուսուցիչ։
Դպրոցը սկսած 1954 թվականից ունեցել է 31 (13 ոսկե և 18 արծաթե) մեդալակիր շրջանավարտներ։
«Դպրոցի ողջ պատմության ընթացքում կարմիր թելի նման առանձնանում է մաթեմատիկայի ուսուցիչների մի քառյակ, որոնք ավանդաբար շարունակում են մեկը մյուսի շնորհակալ գործը՝ բարձր պահելով դպրոցի վարկանիշը. Աշոտ Թումանյան (զոհվել է Հայենական Մեծ պատերազմում), Մարուսյա Թումանյան, Արմենակ Պապոյան, որին արժանապատիվ ձևով փոխարինում է աղջիկը՝ Անահիտ Պապոյանը։ Դրանով պետք է բացատրել այն փաստը, որ դպրոցի շրջանավարտները հաջողության են հասել հատկապես բնական գիտությունների ասպարեզում։» *
Նոր հիվանդանոցը կառուցվել է «Կարմիր Խաչի» միջոցներով, Սպիտակի ավերիչ երկրաշաժից հետո որպես օգնություն գյուղին։
- Ս. Քոչարյան «Հովհաննես Թումանյանի բնաշխարհը ԴՍԵՂ» (էջ 28)։