Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Գուգարաց |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Լոռու մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Վանական համալիր |
| Ներկա վիճակ | Կիսավեր |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | XIII դար |
| Կառուցման ավարտ | X դար |
Բարձրաքաշ Ս.Գրիգոր վանքը (X-XIIIդդ.) գտնվում է Լոռու մարզի Դսեղ գյուղից 2կմ հյուսիս-արևելք, Սաղուձոր գետի ձորալանջին, անտառի մեջ։ Վանքի կազմում են երկու եկեղեցիները, գավիթը, մատուռը և Մամիկոնյանների տոհմական գերեզմանոցը։ Ս.Աստվածածին կաթողիկեն 1221թ. կառուցել է Մամիկոնյան Սարգիս իշխանի որդին` Մարզպանը։ Կաթողիկեին հարավից կից է գավիթը (1259թ), իսկ հյուսիսից` թաղածածկ դահլիճ տիպի ավանդատներով եկեղեցին (Xդ)։ Հուշարձանախմբի հարավային կողմում է Ս.Հարություն մատուռը (1204թ)։ Կառույցներն ունեն քանդակներ և արձանագրություններ։ Սպիտակ երանգի համար անվանվել է նաև Ճերմակ վանք։ Շրջակայքում կան աղբյուր, ձիթհանքի մնացորդներ, խաչքարեր և Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամուրջը։