Թխկի սրատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի սրատերև
Թխկի սրատերև
Թխկի սրատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի սրատերև (A. platanoides)
Միջազգային անվանում
Acer platanoides
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թխկի սրատերև (լատին․՝ Acer platanoides), ունի բավական տարածման բավական մեծ արեալ՝ Կովկաս, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա և Իրան, մեր հանրապետությունում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաններում, Սևանի ավազանում, Վայքում և Զանգեզուր-Մեղրիում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է սկսած 1000մ-ից մինչև անտառի վերին սահմանները։ Բարձրաճ ծառ է, առաջին եծության՝ մինչև 25-30 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով։ Տալիս է ամուր և գեղեցիկ բնափայտ, որը լայն կիրառություն ունի կահույքի արտադրության մեջ։ Անտառային համակեցություններում հանդիպում է հաճարենու, կաղնու, բոխու ծառուտներում։ Պահանջկոտ է հողի և խոնավության նկատմամբ, սակայն դիմանում է նաև համեմատաբար չոր պայմաններում։ Երբեմն կազմակերպում է մաքուր ծառուտներ։ Ստվերատար է, ամեն տարի առատ պտղաբերում է և տալիս բավարար ինքնացանք։ Լայն կիրառություն ունի անտառային մշակույթներում և կանաչապատման մեջ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի սրատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի սրատերև» հոդվածին։