Աստղածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկավորներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Աստղածաղիկ
Լատիներեն անվանում
Aster
L., 1753

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35510
NCBI 41479
EOL {{{1}}}

Աստղածաղիկ (լատ.՝ Aster), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 200-250 (այլ տվյալներով՝ 500), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ աստղածաղիկ ալպիական (A. alpinus) և աստղածաղիկ իտալական (A. amellus

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչևագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Ցանում են սիզամարգերում, թմբերի վրա, եզրածուներում, խառնածուներում՝ կտրած ծաղիկ ստանալու համար։ Միամյա աստղածաղիկներից մշակության մեջ տարածված են ասեղնաձև, Ունիկում, Ռադիո, Ջայլամի փետուր, Կոմետա, Քաջվարդանման, Տրիումֆ, Ամերիկյան թփային, Վիկտորիա և այլ խմբեր։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png