Իլիկամողեսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիկամողեսներ
Իլիկամողեսներ
Anguidae
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Լատիներեն անվանում
Anguidae J.E.Gray, 1825



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Իլիկամողեսներ (լատին․՝ Anguidae), սղոսկուկներ, սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Ընդգրկում է 3 ենթաընտանիքի շուրջ 12 ցեղի 112 տեսակ։ ՀՀ-ում տարածված են Anguinae ենթաընտանիքի 2 ցեղի 2 տեսակ՝ կոտրտվող իլիկամողես և դեղնափորիկ։ Ընտանիքն ընդգրկում է ինչպես անոտ՝ օձանման մարմնով, այնպես էլ լրիվ զարգացած հնգամատ վերջույթներով տեսակներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և պատված է խոշոր, համաչափ դասավորված վահանիկներով։ Կոպերը բաժանված են ու շարժուն։ Բիբը կլոր է։ Ունեն արտաքին ականջային անցք։ Մարմինը պատված է կղմինդրաձև դասավորված թեփուկներով, որոնցից յուրաքանչյուրի տակ գտնվում է ոսկրային թիթեղիկ։ Որովայնային մակերեսի վահանիկները մեծությամբ և ձևով քիչ են տարբերվում մեջքայիններից։ Շատ տեսակների պոչը ինքնահատվող է։ Անոտ տեսակների մոտ պահպանվում են հետին վերջույթի մնացորդներ և միշտ ունեն առջևի և հետին վերջույթների գոտու ոսկրային մնացորդներ։ Ընտանիքում կան ձվադիր և ձվակենդանածին տեսակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիկամողեսներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիկամողեսներ» հոդվածին։