Մատիտեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիտեղ
Polygonum hydropiper1.jpg
Polygonum hydropiper
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հնդկացորենազգիներ
Ցեղ Մատիտեղ
Լատիներեն անվանում
Polygonum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 20847
NCBI 46786

Մատիտեղը լատ.՝ Polygonum հնդկացորենազգիների ընտանիքին պատկանող բույսերի ցեղ է։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են և կիսաթփեր։ Ցողունները ուղիղ և սակավաճյուղ են, կամ փռված և ուժեղ ճյուղավորվող կամ թե փաթաթվող են։ Տերևներն ամբողջական են, ծաղկաբույլերը ծոցային կամ գագաթնային են։ Ծաղիկները երկսեռ են։ Ծաղկապատը մի փոքր մեծանում է։ Տեսակներից են՝ ճնճղկապաշար (առինջ) (P. aviculare), ջրապղպեղ (P. hydropiper), մանդիկ (P. bistorta), մատիտեղ դաբաղային (P. coriarium), մատիտեղ պատատուկանման (P. convolvulus), մատիտեղ թփային (P. dumetorum), մատիտեղ փռված (P. lapathifolium), մատիտեղ սախալինային (P. sachalinense

Ծաղկի բանաձևը։ \ast P_5 \;  A_{3+3} \;  G_{(2...3)}[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Сербин А. Г. и др. // Медицинская ботаника. Учебник для студентов вузов // Харьков. — ISBN 966-615-125-1.