Հնդկացորենազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկացորենազգիներ
Polygonum aviculare 4.JPG
Հնդկացորեն թռչնային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Հնդկացորենազգիներ
Լատիներեն անվանում
Polygonaceae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 20842
NCBI 3615
EOL 4364

IPNI30000532-2

Հդնկացորենազգիները (լատ.՝ Polygonaceae) երկշաքիլավորների դասին պատկանող բույսերի ընտանիք է։ Նկարագրված է շուրջ 1500 տեսակ[1] և շուրջ 50 ցեղ։ Խոտաբույսեր են, ծառեր և թփեր են։

Ձևաբանություն[խմբագրել]

Տերևները հերթադիր են, հազվադեպ հակադիր, պարզ, հիմքում կա փողակ, որը կազմված է միաձուլված տերևակիցներից։ Ծաղիկները կանոնավոր են, կիցվարսանդային, ավելի սակավ՝ ենթավարսանդային, երկսեռ կամ բաժանասեռ, ծաղկապատը պարզ է կամ կրկնակի, թերթերը՝ 3-6, առէջները՝ 6-9։ Վարսանդը կազմված է 2-4 պտղաթերթերից, սերմնարանը միաբուն է, սռնակները՝ 2-4, ազատ։ Սերմնասկզբնակը մեկն է (ռեդուկցիայի հետևանքով)։ Պտուղը եռանիստ հատիկ է (կամ ընկուզիկ)։ Սերմն ունի ալրային մեծ էնդոսպերմ։

Ծաղկի բանաձևը՝ \ast Ca_{6-3}\; A_{3+3}\; G_{(\underline3)}[2], կամ Male and female sign.svg\mathrm{\ast \; P_{(5-6)}\;  A_{3-9\; or \; 3+3}\;  G_{(\underline{2-4})}}[3].

Ցեղեր[խմբագրել]

Առավել հայտնի ցեղերից են՝

  • Ավելուկ (Rumex), թրթնջուկ։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են, ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տեսակներից են՝
  • Գեղածնկիկ (Calligonum)(ջուզգուն)։ Մեծ, ճյուղավորված են, տերևները՝ աննշան, թելանման։ Ծաղիկները երկսեռ են։ Պտուղն ընկուզիկ է, խոշոր և ծակոտկեն գնդաձև հավելուկով, որն առաջացնում է առագաստայնության մեծ գործակից։ Պտուղները տարածվում են քամու միջոցով։
  • Մատիտեղ (Polygonum)։ Բազմամյա և միամյա խոտաբույսեր են և կիսաթփեր։ Ցողունները ուղիղ և սակավաճյուղ են, կամ փռված և ուժեղ ճյուղավորվող կամ թե փաթաթվող են։ Տերևներն ամբողջական են, ծաղկաբույլերը ծոցային կամ գագաթնային են։ Ծաղիկները երկսեռ են։ Ծաղկապատը մի փոքր մեծանում է։ Տեսակներից են՝ ճնճղկապաշար (առինջ) (P. aviculare), ջրապղպեղ (P. hydropiper), մանդիկ (P. bistorta), մատիտեղ դաբաղային (P. coriarium), մատիտեղ պատատուկանման (P. convolvulus), մատիտեղ թփային (P. dumetorum), մատիտեղ փռված (P. lapathifolium), մատիտեղ սախալինային (P. sachalinense
  • Հնդկացորեն (Fagopyruon)։ Միամյա և բազմամյա խոտաբույսեր են, նման մատիտեղ ցեղին, բայց ծաղկապատը չի մեծանում։ Տեսակներից են հնդկացորեն մշակովի (F. esculentum) – ցողունը ցածր է կարմիր։ Ծաղկաբույլերը ծոցային են, ծաղիկները երկսեռ են, տարբերասռնակ, հոտավետ։ Առէջները 8-ն են, վարսանդն ունի 3 սռնակ։ Պտուղը թուխ է, սերմը՝ օսլային։ հնդկացորեն թաթարական (F. tataricum

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. David J. Mabberley. 2008. Mabberley's Plant-Book third edition (2008). Cambridge University Press: UK. ISBN 978-0-521-82071-4
  2. Миркин Б. М., Наумова Л. Г., Мулдашев А. А. // Высшие растения: краткий курс систематики с основами науки о растительности: Учебник // {{}}: Логос. — ISBN 5-94010-041-4.
  3. Сербин А. Г. и др. // Медицинская ботаника. Учебник для студентов вузов // Харьков. — ISBN 966-615-125-1.