Հողմածաղիկ (Anemone), հովածաղիկ, հողմավարդ, ծափկոտրուկ, պատվարդ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Հայտնի է 90 (այլ տվյալներով`150) տեսակ, ՀՀ-ում` 4-5: Աճում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Ցողունի բարձր. 10-85 սմ: Արմատամերձ տերևները թաթաձև-բաժան են, ցողունայինները` բլթկավոր, օղակաձև դասավորված, ծաղկաբույլը` կիսահովանոց, ծաղիկը` սպիտակ, դեղին, վարդագույն, պտուղը`բազմաընկուզիկ: Դեղաբույս է: Պարունակում է ալկալոիդներ, սապոնին, ներկանյութ և այլն: Թունավոր է:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |