Հրանուկազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գորտնուկազգիներից)
Հրանուկազգիներ կամ գորտնուկազգիներ
Հրանուկազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Լատիներեն անվանում
Ranunculaceae



Հրանուկազգիներ կամ գորտնուկազգիներ (լատին․՝ Ranunculaceae), բույսերի հրանուկածաղկավորներիի կարգի ընտանիք։ Թփեր, կիսաթփեր կամ խոտաբույսեր են՝ հերթադիր կամ հակադիր ռերևադասավորությամբ։ Առավելապես խոտաբույսեր են, երբեմն փայտացողուն (լիաններ), հազվադեպ միամյա։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները հերթադիր են, ավելի հազվադեպ՝ հակադիր։ Ծաղիկները կանոնավոր և անկանոն են, պարուրաձև - շրջանաձև և գերազանցապես փոշոտվում են միջատներով։ Ծաղկապատը պարզ է կամ կրկնակի, պսականման կամ բաժականման, 4 – 6 – 9 թերթավոր։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ կտրտված, դասավորված պարուրաձև։ Պսակաթերթերը հաճախ փոխարկված են զանազան ձևի նեկտարանոցների։ Ծաղիկները մեկական են կամ սակավածաղիկ ծաղկաբույլերով։ Առէջները շատ են, վարսանդները շատ, երբեմն 1 ապոկարպային։ Պտուղը պարկուկ է (հաճախ բազմապարկուկ) կամ բազմակտիկ, երբեմն հատապտուղ։ Ծաղկի ընդհանուր բանաձևն է՝ -ից մինչև (կա )

Սերմը ունի յուղալի էնդոսպերմ։

Ընտանիքը ընդգրկում է 48 ցեղ և մոտ 1400 տեսակ, որոնք տարածված են Հարավային և Հյուսիսային կիսագնդերի բարեխառն մարզերում։ Ծառաթփային ներկայացուցիչները պատկանում են քաջվարդ, աթրագեն և մամրիչ ցեղերին։

Հրանուկազգիների ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը թունավոր, իսկ որոշ մասն էլ բուժիչ բույսեր են[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
  • Stevens, P. F. (2001 onwards). Angiosperm Phylogeny Website. Version 7, May 2006 [and more or less continuously updated since]. [1]
  • Sandro Pignatti, Flora d'Italia, Edagricole, Bologna 1982. ISBN 88-506-2449-2
  • Tamura, M.։ "Ranunculaceae.", en Kubitzki, K., Rohwer, J.G. & Bittrich, V. (Editores). The Families and Genera of Vascular Plants. II. Flowering Plants - Dicotyledons..- Springer-Verlag։ Berlín, 1993.- ISBN 3-540-55509-9
  • Strasburger, Noll, Schenck, Schimper։ Lehrbuch der Botanik für Hochschulen. 4. Auflage, Gustav Fischer, Jena 1900, p. 459 (flower diagrams)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
  • ФлораСССР, Кречетович В. И., Семейство LVIII. Лютиковые — Ranunculaceae том 7, стр=20
  • Сост. Т. В. Егорова, В. В. Петровский, А. И. Толмачёв, В. А. Юрцев; Под ред. А. И. Толмачёв, Арктическая флора СССР. Вып. VI, Л. էջ 123-124։
  • Никифоров Ю. В., Алтайские травы-целители, Горно-Алтайск, «Юч-Сумер – Белуха»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 182