Ձորամուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ձորամուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Գյուղական համայնք Տաշիր համայնք[1]
Վարչական շրջանի ղեկավարՇ
Հիմնադրված է1896 թ.
Այլ անվանումներԷվլու
Մակերես729,8 կմ²
ԲԾՄ1590 մետր
Կլիմայի տեսակԲարեխառն
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն281[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ձորամուտ (Հայաստան)##
Ձորամուտ (Հայաստան)

Ձորամուտ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6-7 կմ հյուսիս, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ։ 1995 թվականից հարևան Գոգավան գյուղի հետ կազմել է Ձորամուտ համայնքը, 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։ Ձորամուտ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։

Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1590 մետր։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 594,4 հա, որից՝ 248,8 հա վարելահող, 157,7 հեկտար խոտհարք, 155,2 հա արոտ։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին Ձորամուտ համայնքում կառուցել է ջրատար[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորամուտի մշտական բնակչությունը կազմել է 281, առկա բնակչությունը՝ 277 մարդ[2]։ Ձորամուտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին[5] և մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիների կողմից[6]։ 1989 թվականից վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և Ջավախքից տեղափոխված հայերով։

Ձորամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2011
Բնակիչ 245 338 440 577 738 851 320 281[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 127» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
  4. ««Հայաստան» Հիմնադրամը ջուրի Համակարգ Կը Տեղադրէ Ձորամուտ Գիւղին Համար». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 358 — 992 էջ։
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»