Սարգիս Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Բաղդասարյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1923(1923-09-05)[1][2]
ԾննդավայրԲանաձոր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունիսի 19, 2001(2001-06-19) (77 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952)[1]
Ստեղծագործություն(ներ)Հունան Ավետիսյանի հուշարձան, Հակոբ Պարոնյանի հուշարձան, Մենք ենք, մեր սարերը, Դավիթ Բեկի հուշարձան, Ստեփան Շահումյանի կիսանդրի, Ավետիք Իսահակյանի հուշարձան և Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյակի հուշահամալիր
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱշոտ Բաղդասարյան
Սարգիս Բաղդասարյան Վիքիդարանում
 Sargis Baghdasaryan Վիքիպահեստում

Սարգիս Իվանի Բաղդասարյան (սեպտեմբերի 5, 1923(1923-09-05)[1][2], Բանաձոր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 19, 2001(2001-06-19), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։ ՀԽՍՀ պետական մրցանակ, Հայրենական մեծ պատերազմի, մասնակից[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Բաղդասարյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին, Հադրութի շրջանի Բանազուր գյուղում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր և պատանին սովորել է Պուշկինի անվան դպրոցում և Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ- դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում։ Մասնակցել է «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին, շահել առաջնությունը։

1942 թվականին սովորել է Բաքվի № 1 հրետանային ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով և ուղարկվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ։ Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է երկրորդ անգամ, ստացել՝ կոնտուզիա։ Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին և որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Պատվո նշան շքանշաններով, ինչպես նաև՝ բազմաթիվ մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով[3]։

1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է և նույն տարում էլ ընդունվել և 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, 1980 թվականից՝ պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի Ազգային Պատկերասրահում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, 1978
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան
  • Պատվո նշան շքանշան

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգիս Բաղդասարյան, Ալբոմ, Երևան, 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բաղդասարյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Բաղդասարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 253