Նորաշեն (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Տաշիր համայնք[1]
ԲԾՄ1575 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1201[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորաշենցի
Ժամային գոտիUTC+4
Նորաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)##
Նորաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)

Նորաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։

Գյուղից 5 կմ հարավ գտնվում է մ.թ.ա. V-VI դարերի ամրոց, որն ունեցել է աշտարակներ։ 2014 թվականին գյուղի կենտրոնում կառուցվել է կաթողիկե եկեղեցի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ են եկել 1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից և սկզբում բնակություն են հաստատել Միխայլովկա գյուղի մոտ։ Սակայն արոտվայրերի և խոտհարքների համար ռուս մոլոկանների հետ ունեցած մշտական խնդիրների պատճառով փոխարքա Վորոնցով-Դաշկովի նախաձեռնությամբ 1905 թվականին վերաբանկվում են և Կարսից 6 կմ հեռավորությամբ հիմնում են Դաշկով նոր գյուղը։ 1918 թվականին սկսված թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և հիմնավորվում այսօրվա գյուղի եզրին գտնվող հին գյուղատեղում։ Կարսը Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերադարձվելուց հետո կրկին վերադառնում են Դաշկով գյուղ։ 1920 թվականի նոր թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և 1924 թվականին հիմնում են ներկայիս գյուղը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 1201, առկա բնակչությունը՝ 948 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 365 508 862 1301 1803 1979 2014 2014 1763 1201[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 152» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 13-ին.