Յուքոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ucom
Ucom logo.jpg
Տեսակը Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հիմնադրվել է 2007 թ.
Գլխամասերը ՀայաստանՍայաթ Նովա 40/1, Երևան,Հայաստան
Գլխավոր անձինք Հայկ Եսայան
(գլխավոր տնօրեն)
Կարեն Շաբոյան
(վաճառքի բաժնի ղեկավար)
Արամ Բարսեղյան
(կոմերցիոն տնօրեն)
Վեբ-կայքը www.ucom.am

«Յուքոմ» ՍՊԸ (անգլերեն՝ Ucom, բացվում է որպես Universal Communications), Հայաստանում գործող, հեռահաղորդակցության ծառայություններ ապահովող ընկերություն, որն հիմնադրվել է 2007թ.-ին։[1] Ընկերությունը տրամադրում է լայնաշերտ ինտերնետ, ԱյՓի հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ։ Բոլոր ծառայություններն ապահովվում են օպտիկամանրաթելային մալուխի միջոցով,[2]

Ընկերությունն այժմ ունի ավելի քան 55 000 բաժանորդ։ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Աբովյան քաղաքում անցկացվեց Յուքոմի ծածկույթ։ Այդ կերպ Աբովյանը դաձավ առաջին բնակավայրը՝ մայրաքաղաքից դուրս, որում ապահովված է Յուքոմի ծածկույթ։ Վանաձոր քաղաքի ցանցի կառուցման աշխատանքները ավարտին են հասցվել 2013 թվականի մայիս ամսին, և Վանաձոր քաղաքի բնակիչները հնարավորություն ունեն օգտվել Ucom ընկերության գործող ծառայություններից և առաջարկներից։

Ըստ 2012 թվականի ամռանը անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է երրորդ տեղը։[3]

Ըստ 2013 թվականի գարնանը անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի առաջատար ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը։[4]

Ծառայությունների ցանկ[խմբագրել]

  • Թվային հեռախոսակապ
  • Թվային հեռուստատեսության ծառայություններ
  • Ինտերնետ-դոմենների գրանցում
  • Ինտերնետ-մատակարարի տարածքում հաճախորդի սերվերի տեղադրում (կոլոկեյշն)
  • Ինտերնետ ցանց մուտքի ապահովում՝ կապի օպտիկամանրաթելային գծերով
  • Միացում Ինտերնետ ցանցին՝ կորպորատիվ համակարգչային ցանցերի
  • Վիրտուալ սերվերների տրամադրում (հոսթինգ)
  • Տեղակայում/տեղադրում՝ անլար համակարգչային ցանցերի
  • Տեղակայում/տեղադրում՝ գլոբալ համակարգչային ցանցերի
  • Տեղակայում/տեղադրում՝ կորպորատիվ համակարգչային ցանցերի
  • Տեղակայում/տեղադրում՝ համակարգչային մալուխային ցանցերի
  • Տեղակայում/տեղադրում՝ տեղային համակարգչային ցանցերի

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]