Հայկ Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Եսայան
Ծնվել էապրիլի 9, 1981(1981-04-09) (43 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունգործարար
ԱշխատավայրԹիմ Տելեկոմ Արմենիա[1]

Հայկ Հովիկի Եսայան (ապրիլի 9, 1981(1981-04-09)), հայ գործարար, «Յուքոմ» ընկերության համահիմնադիր, նախկին գործադիր տնօրեն[2], «Տելեկոմ Արմենիա» ընկերության համահիմնադիր և ներկայիս գլխավոր տնօրեն[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուքոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ և Ալեքսանդր Եսայաններ եղբայրները 2009 թվականին հիմնադրել են հեռահաղորդակցության «Յուքոմ» ընկերությունը, որը 10 տարի հետո դառնում է Հայաստանում ֆիքսված և շարժական կապի առաջատար ըներությունը[4]։

2020 թվականի ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ընկերության բաժնետերերի հետ տարաձայնության պատճառով հեռացել են ղեկավար պաշտոններից։ Նրանց ազատման դիմումներին հետևել է ընկերության 576 աշխատակցի ազատման դիմումները, այդ թվում՝ ողջ ղեկավար կազմը[5]։ Մեկ օր անց Հայկ Եսայանը հայտարարել է, որ չնայած հեռացել են ղեկավար պաշտոններից, սակայն ոչ միայն չեն պատրաստվում վաճառել իրենց 5,94% բաժնետոմսերը, այլև մտադիր են գնել մյուս 94,06% բաժնետոմսերը, ինչի հետ կապված արդեն առաջարկ են արել մյուս բաժնետերերին[6]։

Թիմ ՍՊԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Եսայանը 2020 թվականի ապրիլի 20-ին Ալեքսանդր Եսայանի և «Յուքոմից» ազատման դիմում գրած ավեի քան 500 աշխատակցի հետ հիմնադրել է «Թիմ» ընկերությունը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://itel.am/am/news/14092
  2. ««Յուքոմի» ղեկավարությունը հրաժարական է ներկայացրել. նրանց հետ հեռացել է ընկերության 300-ից ավելի աշխատակից».
  3. «Տելեկոմ Արմենիայի մասին տեղեկություն ընկերության պաշտոնական կայքում».
  4. «Hayk Yesayan, Director General, Ucom». {{cite web}}: Text "Armenia - Global FDI Reports" ignored (օգնություն)
  5. «Հայկ Եսայանը և Ucom–ի 576 աշխատակից դիմում են գրել. Եսայան եղբայրների հայտարարությունը».
  6. «Հայկ և Ալեքսանդր Եսայանները պատրաստ են գնել Ucom-ի` իրենց չպատկանող բաժնեմասը».
  7. «Եսայան եղբայրներն իրենց ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ».