Փակ բաժնետիրական ընկերություն
Փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը ի տարբերություն բաց բաժնետիրական ընկերության բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախապես որոշված անձանց միջև:
Բովանդակություն |
[խմբագրել] Հայաստան
Ըստ ՀՀ Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի Փակ Ընկերությունը պետք է ունենա ոչ ավելի, քան 49 բաժնետեր: Եթե բաժնետերերի թիվը 49-ից ավելի է դարձել, ապա Ընկերությունը մեկ տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի կամ համապատասխանաբար կրճատի իր բաժնետերերի քանակը: Հակառակ դեպքում այն ենթակա է լուծարման դատական կարգով:[1]Փակ Ընկերության բաժնետերն ունի այդ Ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք: Եթե Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից ոչ մեկը չի օգտվում նախապատվության իր իրավունքից, ապա Ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի: Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու կամ դրանից հրաժարվելու մասին որոշումը կայացնում է Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը (այսուհետ` ժողով), եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: