Նորաշեն (Տավուշի մարզ)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
| Գյուղ
Նորաշեն
|
||||||||||||||||||||||||||||
Նորաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի արևելյան մասում, սահմանակից է Չորաթան, Արծվաբերդ, Վերին Կարմիր Աղբյուր և Մովսես գյուղերին, իսկ Ադրբեջանի սահմանից ուղիղ գծով գտնվում է 4 կմ է հեռավորության վրա[3]:
Ռուսական կայսրության տարիներին գյուղը երբեմն թուրքական ձևով անվանվում էր Թազաքյանդ (կամ Թազաքենդ):
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրություն
Նորաշենի հարևան գյուղերն են Վերին Կարմիր Աղբյուրն է,Արծվաբերդը, Մովսեսը և Չորաթանը: Մոտակայքում գտնվում է կիկլոպյան ամրոց:
Նորաշեն համայնքը զբաղեցնում է 1089 հա տարածք[1], որից`
- 53 հա արոտներ,
- 623 հա վարելահողեր
- 103 հա անտառ
Հեռավորությունը Երևանից կազմում է 214 կմ, մարզկենտրոն Իջևանից՝ 74 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 3 կմ[1]:
[խմբագրել] Կլիմա
Նորաշեն ը գտնվում է բարեխառն գոտում, ամռանը` + 290 C, ձմռանը` - 30 C[1]:
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Ռուսական կայսրություն
Գյուղը հիմնադրվել է 1835 թվականին Ադրբեջանում ջարդերից փրկված մի քանի տասնյակ հայկական ընտանիքների կողմից:
19-րդ դարի վերջին գյուղը այցելած եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը իր «Արցախ» գրում էր.
| Հիմնուած Չորաթանի արևմտեան կողմում մի փոքր ձորակի ձախ լանջին վերայ. բնակիչք բնիկ. հողն արքունի, անջրդի, հացաւէտ, տեղական բերքերն նոյն. անվնաս օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 80 տարի, եկեղեցին սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուց- եալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 19 մետր 75 սան- թիմ, լայնութիւնն 10 մետր 45 սանթիմ. քահանայ մի:
Ծուխ 38. ար. 351, իգ. 262. Միդասեան ծխական ուսումնարան, աշակերտք 40, թոշակատու 35, տարեկան ռոճիկ վարժապետի 300 րուբլի:[4] |
[խմբագրել] Խորհրդային Հայաստան
Խորհրդային տարիներին բնակվայրը մտնում էր Հայկական ԽՍՀ-ի Շամշադինի շրջանի կազմի մեջ: Նորաշենը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին. գյուղը տվել է 32 ազատամարտիկ, որոնցից հինգը զոհվել են և մեկը դարձել է հաշմանդամ[3]:
[խմբագրել] Հայաստանի Հանրապետություն
Վերջին տարիներին Նորաշենում կատարվել են որոշ աշխատանքներ՝ նորոգվել է միջնակարգ դպրոցի շենքը (Հայ-ամերիկյան կրթական ծրագրով), վերակառուցվել է խմելու ջրագիծը (ՀՊԾ-ՍԱԴ-ի կողմից), վերանորոգվել է տնամերձերի ոռոգման համակարգը (ՀՍՆՀ-ի կողմից): Այժմ Նորաշենի գլխավոր խնդիրներն են մշակույթի տան և գյուղապետարանի շենքերի նորոգումն ու համայնքային ճանապարհների նորոգումը[3]:
[խմբագրել] Բնակչություն
Ներկայումս Նորաշենն ունի 527 տնտեսություն (516 ընտանիք[1])՝ 1897 բնակիչներով[3]:
| Տարեթիվ | Բնակչություն[5] |
|---|---|
| 1831 | 147 |
| 1873 | 349 |
| 1886 | 484 |
| 1897 | 615 |
| 1908 | 233 |
| 1914 | 259 |
| 1914 | 259 |
| 1916 | 839 |
| 1922 | 981 |
| 1926 | 1174 |
| 1931 | 1302 |
| 1939 | 1490 |
| 1959 | 1802 |
| 1980 | 881 |
[խմբագրել] Տնտեսություն
Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը եղել և մնում է դաշտավարությունը և անասնապահությունը[3]: Գյուղը մասնակի աոահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է[1]:
[խմբագրել] Մշակույթ
[խմբագրել] Դպրոց
Նորաշենն ունի 750[1] աշակերտական տեղով միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է շուրջ 202 աշակերտ, տիպային մշակույթի տուն՝ 340 տեղանոց, գրադարան, մանկապարտեզ, ինչպես նաև առևտրի ու կենցաղային օբյեկտներ[3]: Նորաշենի տարրական դպրոցը կառուցվել 1921 թվականին (ունեցել է 4 դասարան), իսկ 7-ամյա դպրոցը՝ 1937-ին (մշակույթի տան մոտ, դեպի արևելք): Միջնակարգ դպրոցի կառուցվել է 1961 թվականին և աշխատել է 1962-ից: Փաշո Կարապետի Ավագյանը Թբիլիսիում մանկավարժական կրթություն ստանալուց հետո 1924-1935 թթ. աշխատել է շրջանի տարբեր դպրոցներում: 7 տարի Նորաշենի դպրոցում աշխատել է որպես ուսուիցչ, ուսումնավար և տնօրեն:
[խմբագրել] Եկեղեցի
Գյուղը ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը քանդված է եղել 20-րդ դարի սկզբին:
[խմբագրել] Հայտնի անձինք
- Արտավազդ Ավագյան, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան:[6]
- Արշալույս Փայտյան, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ:
- Արտակ Հերիքյան, լրագրող
- Վաչե Ավագյան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
- Աշոտ Հակոբյան (բայկեր), բայկեր
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
- 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Երկիր Մեդիա հեռուստաալիքով Երևանի ժամանակով 8.00 հաղորդում է ցուցադրվել Նորաշենի մասին:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Նորաշենի ուսուցչուհիները տաբատ չեն կրում
- Նորը լավ մոռացված հինն է
- Նորաշենը publicdata.am կայքում
- Նորաշենի միջնակարգ դպրոցը
- Նորաշենի անտառային տարածքը
- Նորաշենի գյուղապետարան
[խմբագրել] Տեսանյութեր
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տավուշի մարզպետարան. Նորաշեն
- ↑ Տավուշի մարզի մարդահաշիվը (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Տավուշի մարզի պաշտոնական կայքը՝ Նորաշեն գյուղ
- ↑ եպ. Մակար Բարխուդարյանց Արցախ — Բաքու: Արօր. — 405 էջ.
- ↑ Ա.Ա. Գյուրջինյան «Շամշադին (Տավուշ): Պատմաաշխարհագրական և կրթալուսավորական ակնարկներ» — Երևան: «Լույս», 1989. — 237 էջ. — 4000 հատ.
- ↑ Ավագյան Արտավազդ Արշակի (Ռուսերեն)
|
|
||
|---|---|---|
| Դիլիջանի տարածաշրջան | Դիլիջան • Գոշ • Թեղուտ • Հաղարծին | |
| Իջևանի տարածաշրջան | Իջևան • Ազատամուտ • Ակնաղբյուր • Աղավնավանք • Աճարկուտ • Այգեհովիտ • Աչաջուր • Բերքաբեր • Գանձաքար • Գետահովիտ • Դիտավան • Ենոքավան • Լուսահովիտ • Լուսաձոր • Խաշթառակ • Խաչարձան • Կիրանց • Հովք • Ներքին Ծաղկավան • Սարիգյուղ • Սևքար • Վազաշեն | |
| Նոյեմբերյանի տարածաշրջան | Նոյեմբերյան • Այրում • Արճիս • Բագրատաշեն • Բաղանիս • Բարեկամավան • Բերդավան • Դեբեդավան • Դեղձավան • Դովեղ • Զորական • Լճկաձոր • Կոթի • Կողբ • Հաղթանակ • Ոսկեպար • Ոսկեվան • Պտղավան • Ջուջևան | |
| Բերդի տարածաշրջան (Շամշադին) | Բերդ • Այգեձոր • Այգեպար • Արծվաբերդ • Տավուշ• Իծաքար • Մովսես • Նավուր • Ներքին Կարմիր Աղբյուր • Նորաշեն • Չինարի • Չինչին • Չորաթան • Պառավաքար • Վարագավան • Վերին Ծաղկավան • Վերին Կարմիր Աղբյուր | |
| Պորտալ:Տավուշի մարզ | ||