Ակնաղբյուր (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակնաղբյուր (այլ կիրառումներ)
Գյուղ
Ակնաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետԿարեն Դոլմազյան
Հիմնադրված է451 թ.
Այլ անվանումներՄորուտ, Ներքին Աղդան
Մակերես5,8 կմ²
ԲԾՄ683 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն509 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունակնաղբյուրցի
Ժամային գոտիUTC+4
Ակնաղբյուր (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Ակնաղբյուր (Տավուշի մարզ) (Հայաստան)
Ակնաղբյուր (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)##
Ակնաղբյուր (Տավուշի մարզ) (Տավուշի մարզ)

Ակնաղբյուր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակաշրջանում՝ մինչև 1967 թվականիի մայիսի 25-ը, կոչվել է Ներքին Աղդան, ապա՝ մինչև 1970 թվականի նոյեմբերի 11-ը՝ Մորուտ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է Աղստև գետի ձախափնյակում՝ ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։ Ունի 5,8 կմ2 տարածք։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 11 կմ դեպի հյուսիս, մայրաքաղաք Երևանից՝ 146 կմ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնաղբյուրը գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 23 °C է, ձմռանը՝ -1 °C։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թևավոր խաչքար (1301 թվական) և Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու այրված ծառը

Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնաղբյուր գյուղի տարածքում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը ընդգրկված են Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցանկում։ Հաշվառված հուշարձանները չորսն են՝ գյուղի արևմտյան եզրին՝ ճանապարհի երկու կողմում տարածվող և 13-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և մարդու պատկերաքանդակ պատկերող 13-րդ դարի խաչքարը, Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու ծառի մոտ տեղադրված և 1301 թվականով թվագրվող թևավոր խաչքարը, 1970 թվականին գյուղի մեջ կառուցված և Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանը[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ աղբյուրների՝ Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդամ բնակավայրից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան։

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 509, առկա բնակչությունը՝ 473 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 189 մարդ [5]
1897 232 մարդ [5]
1926 221 մարդ [5]
1939 313 մարդ [6]
1959 355 մարդ [6]
1979 437 մարդ [6]
1989 345 մարդ [6]
2001 506 մարդ [6]
2011 509 մարդ [1]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 16.
  3. Հայաստանի կառավարության որոշում N 1929-Ն, 30 դեկտեմբերի 2004 թ․։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. 5,0 5,1 5,2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 11. — 184 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաղբյուր (Տավուշի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 227