Մարշալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մարշալ (այլ կիրառումներ)

Մարշալ (ֆրանս.` marechal, < հին վերին գերմ. marah - ձի և scale - ծառա), պալատական կոչում միջնադարյան Ֆրանսիայում, արքունի ծառա՝ ախոռապետ, պալատական պաշտոնյա (հետևում էր թիկնապահներին), 13-րդ դարից՝ զինվորական կոչում։

Բարձրագույն զինվորական կոչում մի շարք երկրների բանակ ներում (16-րդ դարից՝ Ֆրանսիայում, 11-րդ դարից՝ Իսպանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ճապոնիայում, 10-րդ դարից՝ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, Չինաստանում, ԿԺԴՀ-ում, ԲուլղարիայումԱվստրիայում, Պրուսիայում և Ռուսաստանում մարշալը համապատասխանել է գեներալ-ֆելդմարշալին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png