Ջուջևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջուջևան' գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում: Հիմնադրվել է 1874 թվականին:Այն գտնվւմ է Բաղանիս գետի վերին հոսանքի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից 5 կմ հարավ-արեվելք:

[խմբագրել] Պատմություն

Ջուջևանը մարդկային կացության հնագույն վայր է, որը գոյութոյւն է ունեցել քարե դարից սկսաց:Քարե դարի կայանքներ են հայտնաբերվել «Պարու քար»,«Պլոլիկ հող» կոչվող հանդամասերում (Չիլինգարյան Ս.Ս.«նոյեմբերյանի շրջանի նախնադարյան հուշարձանները» ):Գյուղի շրջակա տարածքները որպես բնակատեղիներ անընդմեջ գոյություն են ունեցել բրոնզե դարից մինչև հիմա:Գոյություն են ունեցել բրոնզեդարյան կիկլոպյան կառույցներ:Դրանցից նշանաոր են «Արամի Բլուր»,«Պոպլոզի Բլուր»,«Քոչոլի Բլուր» և այլն գագաթներ (տես՝ Չիլինգարյան Ս.Ս.«նոյեմբերյանի շրջանի կիկլոպյան կառույցները»,պատմա-բանասիրական հանդես, թիվ1,1968թ. ):Դրանցից կարևոր է «Արամի Բլուրը»,որի դամբարանադաշտը գտնվւմ է հնագույն բնակատեղիի հարավային մասում, ուր կյանքը չի դադարել վաղ բրոնզեդարից մինչև մեր թվարկության առաջին դարերը:Նույն դամբարանադաշտից գտնվել են բացառիկ հուշարձաններ, որոնք եզակի են Հայաստանւմ:Հայտնաբերվել է մոտ երկու մետր երկարւթյան կաղնի փայտից պատրաստված մի նավակի բեկորներ, որոնք վառ ապացույցներ են այն բանի, որ Շորվանի գետակը , որը հոսում է գոյւղի մոտով , հնագույն ժամանակներում եղել է մեծ գետ և նավարկելի:Հնագիտական ուսւմնասիրությնները ցույց են տվել, որ մ.թ.ա.7-1 դարերում Ջուջևանը եղել է վաղ Հայկական դարաշրջանի նշանավոր բնակատեղի, որտեղից հայտնաբերվել են բրոնզե, արծաթյա և երկաթե զենքեր,զարդեր, կենցաղային զանազան իրեր:Այդ թվւմ մ.թ.ա. 2-րդ դարից 1-դարերը Միհրդատ և Օրոտ թագաորների դրամները: Հնագիտական ուսումնասիրությնները ցույց են տալիս, որ հետագա դարաշրջաններում Ջուջևանը որպես բնակատեղի շարւնակել է գոյություն ունենալ բոլոր ժամանակներւմ,ընդ որում բնակատեղիները անընդհատ փոփոխվել են: Միջնադարյան բնակատեղիներից են «Գյուղատեղը»,«Մոշուտի նավը»,«Խեչատեղը» և այլն:ՈՒշ միջնադարում , ավարառու ցեղերի հարձակման հետևանքով դադարել է գոյւթյուն ունենալուց:Տեղաբնակները հարկադրաբար հեռացել են տարբեր վայրեր:Երկար ժամանակ բնակավայրը դադարել է գոյություն ունենալուց: Ջուջևան գյուղի անւնը ըստ երևույթին առաջացել է Ջիջիվան անունից:

1874 թվականին շրջանի «Ծակ Քար» կոչող հանդամասից, ուր եղել է բնակատեղի, բնակիչները ավարառւ ցեղերի և Թավադների հալածանքների հետևանքով հեռացել են և վերաբնակվել Լճկաձոր,Արճիս գյուղերում և Ջուջևանի այժմյան տարածքում:«Ծակ Քարից» Ջուջևան են եկել հիմնականւմ Չիլինգարյանները (9 ընտանիք), նրանց են ավելացել Իսրայելյանները Հաղպատից,Բաբաջանյանները Բերդավանից,Ծատուրյանները և Ասատրյանները ,որոնց ազգանուններն արաջացել են նւյն Աստվածատրյան ազգանունից՝ Լճկաձորից:

Գյուղի այժմյան ազգերը՝ Անանյաններ, Խաչատրյաններ,Հարությունյաններ, Պետրոսյաններ ծագւմ են Չիլինգարյաններից, հիմք ընդունելով հավանաբար Անան, Խաչատուր, Հարություն և Պետրոս պապերի անունները:

[խմբագրել] Այցելեք նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ