Տավուշի բերդ
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Տավուշ (այլ կիրառումներ)
| Տավուշի բերդ | |
|---|---|
|
|
|
| Տիպ | Բերդ |
| Կոորդինատներ | |
| Տեղագրություն | |
| Կառուցված | X-րդ դար |
| Կառուցող | Աշոտ Երկաթ |
| Ընթացիկ վիճակ | քիսաքանդ |
| Հանրային մատչելիություն |
այո |
| Կապված անձինք | Աշոտ Երկաթ, Ցլիկ Ամրամ |
Տավուշի բերդ կամ Ցլիկ Ամրամի բերդ, միջնադարյան բերդ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի): 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին: Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և ուրիշ իրեղեն: Ամրոցը եղել է այն յուրահատուկներից, որը ունեցել է իր ներդաշնակ ջրամատակարարումը: Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում: Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են:[1]
Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Xդ. սկգբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։ X-XIդդ. պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIIIդդ.՝ Զաքարյաններին։ XIVդ. վերջից անտերունչ մնացած Տավուշը աստիճանաբար ավերվել ու քայքայվել է։ Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիս-արևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։
[խմբագրել] Անվանում
Տավուշ բերդը տվել է իր անունը Հայաստանի Տավուշի մարզին և Տավուշ գյուղին:
[խմբագրել] Ընթացիկ վիճակ
Այն պատճառով, որ 14-րդ դարից բերդ եղել է լքված, հիմա նա գտնվում է վատ վիճակում: Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ CD - սկավառակ «Հայկական լեռների գանձեր»
[խմբագրել] Արտաքին հղումներ
|
|
||
|---|---|---|
| Դիլիջանի տարածաշրջան | Դիլիջան • Գոշ • Թեղուտ • Հաղարծին | |
| Իջևանի տարածաշրջան | Իջևան • Ազատամուտ • Ակնաղբյուր • Աղավնավանք • Աճարկուտ • Այգեհովիտ • Աչաջուր • Բերքաբեր • Գանձաքար • Գետահովիտ • Դիտավան • Ենոքավան • Լուսահովիտ • Լուսաձոր • Խաշթառակ • Խաչարձան • Կիրանց • Հովք • Ներքին Ծաղկավան • Սարիգյուղ • Սևքար • Վազաշեն | |
| Նոյեմբերյանի տարածաշրջան | Նոյեմբերյան • Այրում • Արճիս • Բագրատաշեն • Բաղանիս • Բարեկամավան • Բերդավան • Դեբեդավան • Դեղձավան • Դովեղ • Զորական • Լճկաձոր • Կոթի • Կողբ • Հաղթանակ • Ոսկեպար • Ոսկեվան • Պտղավան • Ջուջևան | |
| Բերդի տարածաշրջան | Բերդ • Այգեձոր • Այգեպար • Արծվաբերդ • Տավուշ• Իծաքար • Մովսես • Նավուր • Ներքին Կարմիր Աղբյուր • Նորաշեն • Չինարի • Չինչին • Չորաթան • Պառավաքար • Վարագավան • Վերին Ծաղկավան • Վերին Կարմիր Աղբյուր | |
| Պորտալ:Տավուշի մարզ | ||