Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլագրի ջրամբար
Գտնվում է Խնձորուտ (Մեհրաբ) գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Տավուշի մարզ

Քոլագրի ջրամբար (Ծիլի-ծով), Ջրամբար Տավուշի մարզում։ Գտնվում է Արծվաբերդ-Քոլագիր ճանապարհի ձախակողմյան հատվածում, Խնձորուտ գետի վրա։ Ծիլի-ծովի ջրերն օգտագործվում են Արծվաբերդի, Այգեձորի, Նորաշենի, Վերին Կարմիրաղբյուրի, Չորաթանի հողատարածքները ոռոգելու նպատակով։ Ջրի ծավալը 4 միլիոն մ3։ Ջրամբարը ունի 700 հա հողատարածություն ոռոգելու կարողություն[1]։

Քարտեզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շամշադինի շրջան, Հայկական Սովետական Հանրագիտարան,. Երևան. էջ 445.