Ծռվիզի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծռվիզի վանք

Ընդհանուր տեսարան

Տեղադրություն Հայաստան, Տավուշի մարզ
Պատմական երկիր Մեծ Հայք Մեծ Հայք
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակ Բավարար
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 5-րդ դար
##Ծռվիզի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
##Ծռվիզի վանք (Մեծ Հայք)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում


Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին[1]։

Պատմություն[խմբագրել]

Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թ.) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները)։ 6-7-րդ դարերում սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։ Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Սբ. Աստվածածին եկեղեցու հյուսիսային խորանի գմբեթարդի՝Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78 թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։ Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197 թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։ 1213 թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Սբ. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև 19-րդ դարը՝ որպես ծխական եկեղեցի։ 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը։ Հուշարձանի շուրջը տարածվում է պատմական Ծռվիզ ավերակ գյուղատեղին, որտեղ հետագայում հիմնվել է Նոր Ծռվիզ գյուղը։ Ծռվզի եկեղեցին Աղստևի հովտի 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է, որի հին մասեչը խիստ ուշագրավ են իրենց քանդակներով ու ձևերով։

Եպիսկոպոս Մակար Բարխուտարյանը վկայում է՝

Aquote1.png Հիմնուած է գիւղիս, գրեթէ հարաւային կողմում, Ծռ- վիզ կոչումած գոմերի մօտ, ձորի աջ կողմում։ Կառուցեալ է խաչաձև սրբատաշ չիչ քարով։ Վանքիս երկարութիւնն է 7 մետր 20 սանթիմ, լայնութիւնն նոյնչափ։ Այժմ քան- դուած են արևմտեան կողմի կամարն, արևելեան կամարի կէսն և կաթուղիկէի սալկախն։ Խորանի հիւսիային կողմում։[2] Aquote2.png


Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • B. Kiesling and R. Kojian, "Rediscovering Armenia", Yerevan, 2005, p 158.
  • Էլլարյան Ի. Բ., Աղստևի հովտի բնությունը և պատմական հուշարջանները, Երևան, «Հայաստան», 1968։
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Եր., 2002,

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. virtualarmenia.am (անգլերեն)
  2. «Արցախ», Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Բագու, 1895, էջ 401