Միափորի լեռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միափորի լեռնաշղթաից)
Միափորի լեռներ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԳեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)2993 մետր
Երկարություն54 կմ
Մեծագույն գագաթՄիափոր

Միափորի լեռներ, Միափորի լեռնաշղթա, Մրղուզ, Մրղուզի լեռներ, Մուրգուզի լեռնաշղթա, Մուրղուզի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի, Տավուշի մարզերի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է շուրջ 54 կմ երկարությամբ հյուսիս-արևմուտք՝ Աղստևի և Գետիկի միախառնման անկյունից մինչև Քաշաթաղ գագաթը՝ հարավարևելյան մասում։ Առավելագույն բարձրությունը Միափոր լեռն է, որը ունի 2993 մ բարձրություն, Հաղարծին գյուղի հարևանությամբ են գտնվում Աբեղաքարը (2050 մ.) և Սարի քարը (2170 մ.)։ Արևմտյան և հարավային լանջերը զառիթափ են, արևելյանը՝ մեղմաթեք։ Մինչև 2000 մ բարձրություն անտառապատ է։ Ունի կարմրածառի պուրակներ (երրորդական դարաշրջանից մնացած)։ Ավելի բարձր գոտիները պատած են մերձալպյան և ալպյան մարգագետիններով։ Հարավարևմտյան հատվածները մտնում են Դիլիջան ազգային պարկի մեջ։ Ունի ջրի բավարար պաշարներ[1][2]։

Միափորի լեռնաշթա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 86 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 816 — 992 էջ։