Կոալա
Կոալա (պարկավոր արջ, լատիներեն՝ Phascolarctos cinereus), Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է: Չնայած նրան,որ տեսքով նմանվում է արջին՝ այն պատկանում է այնպիսի դասին, որտեղ որ պատկանում է օրինակ կենգուրուն: Մարմնի երկարությունը 60-82 սմ է, իսկ քաշը` 5-16 կգ: Սնվում է էվկալիպտի տերևներով:
Անունը [խմբագրել]
Կոալա անվանումը գալիս է gula բառից,որը օգտագործվում է դարուկ լեզվի մեջ (համարյա անհետացած լեզու,որը պատկանում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տարածքում ապրող բնիկներին): Թեև ձայնավոր ու-ն սկզբում անգլերենում գրվում էր ինչպես «oo»(բառերում ինչպիսին են օրինակ coola և koolah),փոխվեց «oա»-ի,հնարավոր է սխալի պատճառով: Կոալան պատկանում է Phascolarctos կենդանական դասին, որն էլ առաջացել է հուներեն phascolos (պայուսակ) և arktos (արջ) բառերից: Թեև խոսքը արջի մասին չէ, անգլերեն խոսող բնակիչները 18-րդ դարի վերջում անվանեցին արջ կոալա, իր արջի հետ նմանության պատճառով: Մյուս անվանումներն են այս արջատեսակի համար օրինակ «ծառերի արջ» կամ «բնիկ արջ»:
Նկարագրությունը [խմբագրել]
- Քաշը՝ 5-12 կգ
- Մարմնի երկարությունը՝ 70-90 սմ
- Պոչի երկարությունը՝ 6 սմ
Կոալաները ամրակազմ կենդանիներ են երկար ականջներով և ոտքերով: Նրանց առաջին երկու մատները ավելի զարգացած են: Այդ մատները իրենց երկար և սուր ճանկերի հետ օգնում են նրանց հեշտ բարձրանալ և շարժվել ծառերի վրա: Կոալայի մորթին շատ խիտ է և փափուկ մոխրագույնից շականակագույն երանգներով: Որովայնը և երկար մազերը, որոնք որ աճում են ականջների վրա սպիտակ են:
Բնակավայրերը [խմբագրել]
Կոալաները ապրում են արևելյան և հարավային Ավստրալիայի ափամերձ տարածքներում: Նաև տարածված են երկրի ներքին շրջաններում: Հատկապես այն մասերում, որտեղ ավելի խոնավ է:
Կոալաները սնվում են տերևներով և ծառի տերևներով: Ունեն շատ փոքր խելք և քնում են օրը 20 ժամ: Սնվում են հատկապես գիշերը: Միջին չափի կոալան օրական ուտում է 500գր տերև: Նրանք կարող են ապրել մինչև 17 տարի:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոալա կատեգորիայում։ |