Գետաձիեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետաձիեր
Գետաձիեր
Գիտական դասակարգում
Թագավորություն: Կենդանիներ
Տիպ: Քորդավորներ
Ենթատիպ: Ողնաշարավորներ
Դաս: Կաթնասուներ
Կարգ: Ոչ որոճողներ
Ընտանիք: Հիպպոպոտամիդաե
Լատիներեն անվանում
Hippopotamidae
Տեսակներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 624917
NCBI 9831

Գետաձիերը (լատիներեն՝ Hippopotamidae) — ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի:

Բովանդակություն

[խմբագրել] Արտաքին հատկանիշներ

Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ: Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ: Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ: Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն` 1,5 մ-4,5 մ բարձրություն` 1մ-1,5 մ քաշ` 160 կգ-4,5 տ:

[խմբագրել] Տարածվածությունը

Ապրում են արևադարձային անտառներում` ջրին մոտ, հոտերով: Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում: Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում: Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում: Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը:

[խմբագրել] Սննդառությունը

Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով:[1]

[խմբագրել] Գետաձիերի բնաջնջված տեսակներ

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով