Կետ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրաչափության, Տոպոլոգիայի և նրանց հարող մաթեմատիկայի ճյուղերում տարածական կետը այն պարզագույն հասկացությունն է, որի միջոցով այլ հասկացություններ կարող են սահմանվել: Երկրաչափության մեջ կետերը զրո չափանի տարածություն են, այսինքն նրանք չունեն ծավալ, մակերես, երկարություն կամ որևէ այլ նմանատիպ բարձր չափողանականություն: բազմությունների տեսության հետ առնչվող մաթեմատիկայի ճյուղերում մաթեմատիկական տարրը հաճախ նույնացվում է կետի հետ:
Կետերը և Էվկլիդյան երկրաչափությունը [խմբագրել]
Կետերի վերջավոր բազմություն (կապույտ) երկչափ Եվկլիդյան տարածության մեջ:
Կետերը ավելի հաճախ դիտարկվում են Էվկլիդյան երկրաչափությունում, որտեղ դրանք հիմնարար հասկացություններից մեկն են: Էվկլիդեսի կողմից տրված սկզբնական սահմանումը հետևյալն էր «կետ այն է, որ մաս չունի»: