Նեանդերթալյան մարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեանդերտալյան մարդից)
Նեանդերտալյան մարդ
Նենադերտալյան մարդ
Նեանդերտալյան մարդու կմախք
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Պրիմատներ
Ընտանիք Հոմինիդաե
Ցեղ Հոմո
Տեսակ Նեանդերտալյան մարդ
Լատիներեն անվանում
Homo neanderthalensis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Նախկին տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում





Նեանդերտալյան մարդը Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում։ Նրանք դասակարգված են կամ որպես ներկա մարդկանց ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս)[1]։

Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ[2]։ 130,000 տարի առաջ լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան։ Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ, ոչ մի այլ անձնավարություններով, որոնք ունեին միայն նեանդերտալյան հատկանիշներ, և ովքեր համարվեին Հոմո Նեանդերտալենսիսի ներկայացուցիչ[3]։

Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ միախառնումը Հոմո Սափիենսի հետ (մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ) տեղի է ունեցել մոտավորապես 80,000-50,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում, որի հետևանքն է այն, որ ներկայիս Եվրասիայի բնակիչների գենոտիպի 1–4%-ը ներդրվել է Նեանդերտալյան մարդկանց կողմից[4]։

Ամենաերիտասարդ նեանդերտալյան կմախքը՝ Հյաենա Դենը (Մեծ Բրիտանիա), 30,000 տարվա է, իսկ Վինիջայի (Խորվաթիա) նեանդերտալյան մնացորդները 32,000-33,000 տարվա հնություն ունեն։ 30,000 տարվանից ավելի փոքր տարիքով նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել; չնայած նեանդերտալցիների կողմից օգտագործված կրակի հետքերը, գտնված Ջիբրալթարում, ցույց են տալիս, որ նեանդերտալցիները գուցեև ողջ մնացած լինեին 24,000 տարի առաջ։ Կրոմանյոնյան մարդկանց կամ ժամանակակից մարդկանց մնացորդները 'Նեանդերտալյան հատկանիշներով' հայտնաբերվել են Լագար Վելհո վայրում (Պորտուգալիա). դրանք 24,500 տարվա են[5]։

Նեանդերտալյան քարե գործիքները հայտնաբերվել են այն վայրերում, որտեղ նեանդերտալյան կմախքներ չեն հայտնաբերվել։ Նրանց վերջին քարե գործիքները հայտնաբերվել են Գորհամի քարանձավում՝ Ջիբրալթարի հարավում[6]։ Նեանդերտալյան մարդկանց ուղեղի չափսերը ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին հավասար և նույնիսկ մեծ են եղել։ 2008 թ. գիտնականների մի խումբ, օգտագործելով նեանդերտալցիների ուղեղի եռաչափ պատկերները՝ ստացված Սիբիրում հայտնաբերված նեանդերտալցիների մնացորդներից, ցույց տվեցին, որ երեխա տարիքում նեանդերտալցիների ուղեղը համապատասխանել է ժամանակակից երեխաների ուղեղի չափսերին, իսկ հասուն տարիքում արդեն նեանդերտալցիների ուղեղի չափսերը գերազանցել են ժամանակակից մարդկանց ուղեղի չափսերին[7]։ Միջինը, նեանդերտալյան մարդկանց հասակը հավասար է եղել ժամանակակից մարդկանց հասակին՝ մոտավորապես (տղամարդիկ) 165–168 սմ, նրանք ավելի մկանոտ էին։ Նրանք շատ ավելի ուժեղ էին Հոմո Սափիենս տեսակի ներկայացուցիչներից, հատկապես ձեռքերն ու ոտքերը ավելի մկանոտ էին[8]։ Կանանց հասակը եղել է 152-156 սմ[9]։

Նեանդերթալացու առաջին գանգը հայտնաբերվել է Բելգիայում 1829 թվականին։ Երկրորդ հայտնաբերում՝ 1848 թվականին կապված է Ջիբլարթարում անգլիական զորքերի զինակետի հետ։ Այդ հայտնաբերվածները հաստատվվել են ավելի ուշ համապատասխանաբար 1836 և 1864 թվականներին։ Երրորդ բրածո տվյալը գտնվել էր 1856 թվականին Ռեյնյան պրովինցիայում՝ Դյուսելդորֆից ոչ հեռու՝ Նեանդերթալյան հովտում՝ ոչ այնքան մեծ Ֆելգոֆերյան քարանձավում։ Այդ քարանձավի մուտքը ծածկված էր քարի պատնեշով և կավի շերտերով, որի արդյունքում այն ամբողջությամբ պատված էր կրաքաարով։ Քանի որ մոտակայքում կային քարահանքեր, աշխատակիցները հասան մինչև քարանձավը փակող ժայռերին, ջարդեցին այն մուտք գործելու համար։ Այդ տեղը ամբողջությամբ ծածկված էր տիղմով։ Տիղմի մաքրումից հետո հնարավոր էր մտնել։ Ժայռի տիղմի մեջ գտնվեցին մարդկային ոսկորներ և ամբողջական գանգ, որոնք դոկտոր Ֆուլռոտը սեփականաշնորհեց իրեն։ Այլ ոսկորներ կամ իրեր ժայռում չկային։ Հնագույն տիղմից գտածոները, անկասկած կենդանական դելյուվիի[10] շրջաններից և ապացուցում են մարդու հնագույն ծագումը, և եվրոպական ժողովուրդների առաջացման հիմքերը։ Ռուդոլֆ Վիրխովը ընդունեց, որ գտնված ոսկորներում և գանգում առկա էին ռախիդային նշաններ, դրա արդյունքում այն փոփոխված և ինդիվիդուալ տիպ է։ 1859 թվականին Դարվինի էվոլյուցիոն վարկածների հրատարակումից հետո անթրոպոլոգները նեանդերթալցիներին ուսումնասիրեցին որպես « կապիկի մարդու վերածվելու միջանկյալ օղակ»։

2010 թ. ամերիկյան մի գիտնական նեանդերտալցու ատամների արանքում գտավ եփած բույսերի կտորներ, հերքելով այն կարծիքը, որ նեանդերտալյան մարդիկ եղել են միայն մսակեր[11][12][13]։

Ընդհանուր բնութագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիոլոգիական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեանդերթալցիները միջին հասակ են ունեցել (մոտ 165 սանտիմետր), վիթխարի մարմնով և մեծ, ոչ ստանդարտ գլխով։ Գանգային հատվածի ծավալով (1400-1740 խոր. սամտիմետր) նրանք նույնիսկ գերազանցում են ժամանակակից մարդուն։ Նրանք առաջանում էին արտահայտված վերունքային աղեղներով, ցցված, լայն քթով և շատ փոքր դնչով։ Վիզը կարճ էր, ձեռքերը նույնպես մեծ և թաթանման։ Կա վարկած, ըստ որի նրանք կարող էին լինել կոճապղպեղագույն և սփրթնած։ Անալիզի արդյունքները ցույց տվեցին, որ այս ցեղի երեխաները կարծես փոքրացված մեծ նեանդերթալցիներ լինեին։ Հավանաբար նրանց լիակատար տեսանելությունը եկել է մետ 8-10 տարեկան հասակում, իսկ կյանքի միջին տևողությունը 22,9 տարի էր։ Բերանային ապարատի, ձայնային որոշակի ուսումնասիրությունների, ուղեղի կառուցվածքի ձևերը, թույլ են տալիս եզրակացնել, որ նեանդերթալցիներ ունեցել են խոսելու կարողություն։ Ակադեմիկ Իվանովի ենթադրությամբ «նրանց լեզում կարող էր բաղկացած լինել գերակշռող բաղաձայներից, քիչ ձայնավորներից՝ ինչը շատ հաճախ է հանդիպում մարդկային լեզվի մեջ։ Նեանդերթալցիների մկանային զանգվածը 30-40 տոկոսով գերազանցում էր կրոմանոններին, կմախքը ավելի ծանր էր կշռում։ Ինչպես նաև նեանդերթալցիները ավելի հարմարեցված են սուբարկտիկական կլիմային, քանի որ քթայիին մակերեսի մեծությունը սառը օդի տաքացումը ապահովում էր և իջեցնում մրսածության ռիսկը։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունը ստացել է Նեանդերտալ հովտից, Դյուսելդոֆից 12 կմ արևելք, Գերմանիա։ Առաջին բրածոները հայտնաբերվել են Նեանդերտալում 1856 թ., Նեադերտալ 1-ը, որ հայտնի էր նաև որպես "Նեանդերտալյան գանգ", իսկ հետագայում գանգի շնորհիվ վերակառուցված արարածը "Նեանդերտալյան մարդ"[14]: Լատիներեն անվանումը Հոմո նեանդերտալենսիս, որը նշանակում է "Նեանդերտալյան մարդ", որի շնորհիվ էլ հետագայում ողջ տեսակին սկսեցին այդպես անվանել։ Իսկ արդեն Նեանդերտալյան մարդկանց ուղղակի "Նեանդերտալցիներ" անվանելու ավանդույթը ի հայտ եկավ 1920-ական թթ.[15]:

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեանդերտալյան տղամարդու առաջին վերակառուցումը, սխալ

Երկար ժամանակ գիտնականները վիճում էին նեանդերտալցիների դասակարգել որպես Հոմո նեանդերտալենսիս թե "Հոմո սափիենս նեանդերտալենսիս"[16]: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ նեանդերտալցիները առանձին տեսակ են, այլ ոչ թե ենթատեսակ[17]։Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Պոլ Մելլարսն ասում է, որ "մշակութային միախառնման ոչ մի ապացույցներ գտնված չեն"[18], իսկ Միտոքոնդրիումային ԴՆԹի հետազոտությունները ցույց են տվել, որ նեանդերտալյան մարդը Հ. Սափիենսի ենթատեսակ չէ[19], չնայած վերջերս կատարված գենոտիպի ուսումնասիրությունները այլ արդյունք են ցույց տվել[4]։

Նեանդերտալցիները և Հոմո Սափիենսը անցել են նույն էվոլուցիոն ուղին, երկուսն էլ առաջացել են շիմպանզեանման արարածից հինգից տասը միլիոն տարի առաջ։ Ինչպես Հոմո սափիենսը, այնպես էլ Նեանդերտալցիները ազգակից են Ավստրալոպիթեկին, Հոմո Հաբիլիսին, և Հոմո Էրգաստերին; սակայն հստակ ծագումն անհայտ է։ Հոմո սափիենսի և Նեանդերտալցու վերջին ընդհանուր նախահայրը Հոմո ռոդեզիենսի մոտ, հայտնաբերված Հյուսիսային Ռոդեզիայում, 1921 թ.:

Հոմո ռոդեզիենսիսը առաջացել է Աֆրիկայում 0.7-1 միլիոն տարի առաջ։ Հոմո ռոդեզիենսիսը հասել է Եվրոպա 800 հազար տարի առաջ, երբ այդ վայրերում արդեն ապրում էր Հոմո անտեսասսորը։ Սակայն այդ վայրերում 600,000 տարի առաջ արդեն ապրում էր Հոմո հեյդելբերգենսիս։

Տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ[20] Հոմո ռոդեզիենսիսը և Հոմո հեիդելբերգենսիսը շարնակում էին միախառնվել, մինչև 350,000 տարի առաջ, երբ նրանք առանձնացան, և մոտավորապես 200,000 տարի առաջ Հոմո Հեյդելբերգենսիսը վերափոխվեց Հոմո Նեանդեռրտալենսիսի, դասական նեանդերտալյան մարդու։ Կարծիք կա, որ նեանդերտալյան սկզբնական պոպուլյացիան ավելի հեռու է ժամանակակից մարդուց, քան Հոմո հեյդելբերգենսիսը։ Չնայած վերջին հետազոտությունները մարդկային և նեանդերտալյան կայուն պոպուլյացիաների մասին, կասկածի տակ է դրել այդ կարծիքը։

Հայտնաբերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն վայրը, որտեղ առաջին անգամ հանքափորները գտան նեանդերտալցու բրածոները 19-րդ դարում
Նեանդերտալ հովիտ, Գերմանիա (Ներկայիս Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա վարչական շրջանը)

Նեանդերտալյան գանգերը առաջին անգամ գտնվել են Էնգիսում, Բելգիա (1829 թ.) Ֆիլիպ-Շարլ Շմերլինգի կողմից և Ջիբրալթարում (1848 թ.), մինչև Նեանդերտալ հովիտՆեանդերտալ հովտում 1856 թ. օգոստոսին գտնված նեանդերտալցու բրածոները, երեք տարի առաջ հրատարակվեց Չարլզ Դարվինի Տեսակների ծագման մասին գիրքը[21]։

Երբ առաջին անգամ հայտնաբերվեց նեանդերտալյան մարդու մնացորդները, աշխատողները, որոնք վերականգնում էին բրածոները, կարծում էին, որ դրանք պատկանում են արջի։ Նրանք հանձնեցին այն կենդանաբան Յոհան Կարլ Ֆուհլրոտին, ով էլ իր հերթին հանձնեց դրանք մարդաբան Հերման Շաաֆֆհաուսենին։ Նրանք միասին հայտարարեցին հայտնագործման մասին 1857 թ.:

Այդ հայտնագործությունը հիմք դրեց պալեոանթրոպոլոգիային։ Մինչ այսօր 400 Նեանդերտալյան բրածո է հայտնաբերվել[22]։

Ժամանակատախտակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գանգը, գտնված 1886 թ. Սպայ, Բելգիա-յում
Դիմային ոսկորը նեանդերտալյան երեխայի գտնված Լա Գարիգֆելա քարանձավում
Գանգը Լա Շապել օքս Սեյնթս քարանձավում
  • 1829: Նեանդերտալյան գանգերը գտնված Էնգիսում, Բելգիա
  • 1848: Նեանդերտալյան գանգը գտնված Ջիբրալթարում։ Այն ժամանակ կոչվում էր "հին մարդ":
  • 1856: Յոհան Կարլ Ֆուհլրոտը ճանաչեց ոսկորները և անվանեց "Նեանդերտալյան մարդ", գտնված Նեանդերտալում, հովիտ Մետմաննի մոտ, որը ներկայումս Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
  • 1880: Նեանդերտալյան երեխայի կմախք, տարատեսակ գործիքներ և կենդանիների մնացորդներ հայտնաբերվեցին Շիպկա քարանձավում։
  • 1886: Երկու, համարյա կատարյալ նեանդերտալյան տղամարդու և կնոջ կմախքներ հայտնաբերվեցին Սպայ, Բելգիա-յում։
  • 1908: Համարյա կատարյալ նեանդերտալցու կմախք, գործիքներ և կենդանիների բրածոներ հայտնաբերվեցին։
  • 1925: Ֆրանսիս Տուրվիլե-Պետրոսը գտավ 'Գալիլյան Մարդուն' կամ 'Գալիլյան Գանգը' Զուտիյեհ Քարանձավում, Վադի Ամուդ, Պաղեստին (ներկայումս Իսրայել)։
  • 1953–1957: Ռալֆ Սոլեկին գտավ ինը նեանդերտալյան կմախք Շանիդար Քարանձավում հյուսիսային Իրաքում։
  • 1975: Էրիկ Տրինկաուսն' ապացուցեց, որ նեանդերտալցիները քայլել են ժամանակակից մարդկանց նման։
  • 1987: Որոշվեցին որոշ նեանդերտալցիների կմախքների տարիքից. Քեբարա քարանձավի կմախքը-60,000 տարի, Քաֆզեհի կմախքը-90,000 տարի։
  • 1997: Մատիաս Կրինգզը առաջին անգամ բացահայտեց նեանդերտալցու միտոքոնդրիումային ԴՆԹ-ն (մտԴՆԹ), օգտագործելով Նեանդերտալ հովտից գտնված նեանդերտալյան բրածոները[23]։
  • 2000: Մի շարք գիտնականներ ապակոդավորեցին նեանդերտալյան մարդու ԴՆԹ-ն Կովկասի Մեզմայկայա քարանձավի կմախքի շնորհիվ։ (29,000 տարվա վեղեմության)[24]։
  • 2005: Սկսվեց նեանդերտալյան մարդու գենոտիպի ապակոդավորման գործընթացը։
  • 2009: Նեանդերտալյան մարդու գենոտիպի ապակոդավորման գործընթացն ավարտվեց[25]։
  • 2010: Նեանդերտալցու և ժամանակակից մարդկանց գենոտիպերի համեմատությունը ցույց տվեց, որ ժամանակակից ոչ աֆրիկյան մարդկանց գենոտիպի 1–4%-ը նեանդերտալյան է[4]։
  • 2010: Նեանդերտալյան գործիքների հայտնաբերումը Հոմո սափիենսի ազդեցության ոլորտից դուրս, ցույց տվեց, որ նեանդերտալյան մարդիկ ավելի հմուտ էին, քան մինչ այդ ենթադրվում էր։ Ավելին այն ևս մեկ ապացույց էր այն բանի, որ նեանդերտալցիները Հոմո սափիենսի ենթատեսակ են[26]։

Ապրելավայրը և տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Carte Neandertaliens.jpg
Վայրերը, որտեղ գտնվել են նեանդերտալյան մարդու բրածոներ

Վաղ նեանդերտալցիներն ապրում էին վերջին սառցե դարաշրջանի ժամանակաշրջանում, և այդ պատճառով այդ ժամանակաշրջանի մարդկանց մասին քիչ բան է հայտնի։ Սկզբնական շրջանում նրանք տարածված էին հարավային, արևմտյան Եվրոպայում, մինչև Մեծ Բրիտանիայի հարավային ափերը[27], կենտրոնական Եվրոպայում և Բալկանյան թերակղզիում[28], Ուկրաինայում և արևմտյան Ռուսաստանում, ինչպես նաև Կովկասում, Զագրոսի լեռներում և Լիբանանում։

Չնայած Աֆրիկայում չեն հայտնաբերվել նրանց բրածոներ, սակայն Աֆրիկային մոտ վայրերեում գտնվել են նրանց մնացորդները. Ջիբրալթարում և Լիբանանում։ Լիբանանում նեանդերտալյան մարդկանց բրածոների հետ միասին գտնվել են նաև Հոմո սափիենսի բրածոներ։ Կաթնասունների բրածոներից երևում է, որ այդ շրջանում ապրել են ցրտադիմացկուն արարածներ, հետևաբար նեանդերտալցիներն ավելի ցրտադիմացկուն են եղել, քան ժամանակակից մարդիկ, և դուրս են մղել նրան Մերձավոր Արևելքից համեմատաբար ցուրտ կլիմայի շնորհիվ։ Հոմո սափիենսն այն ժամանակ, միակ մարդու տեսակն է եղել Նեղոսի հովտում։ Ավելի ու ավելի տաքացման հետևանքով նեանդերտալցիները ավելի ու ավելի հյուսիս են նահանջել[29]։ Ներկայումս սխալ է համարվում արևմտյան և կենտրոնական Եվրասիայից դուրս տարածքներում գտնված բրածոները վերագրել նեանդերտալյան մարդու։ Դասական նեանդերտալցիներն ապրել են հյուսիսային Գերմանիայից մինչև Իսրայել, Իսրայելից մինչև Իսպանիա[30], Իտալիայում[31], և Անգլիայից ու Պորտուգալիայից մինչև Ուզբեկիստան[32][33][34]։

Անատոմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեանդերտալցիներն ավելի մկանոտ էին, քան ժամանակակից մարդիկ։ Նեանդերտալցիները 12–14 սմ-ով ավելի կարճ էին, քան 21-րդ դարի մարդիկ։ Նեանդերտալյան տղամարդիկ 164-168 սմ էին, իսկ նեանդերտալյան կանայք 152–156 սմ[9]։ 26 բրածոների հիման վրա 2010 թ. հայտնաբերվեց, որ նեանդերտալյան տղամարդիկ 77.6 կգ էին, իսկ կանայք 66.4 կգ[35]։ 2007 թ. հետազոտությունների շնորհիվ պարզ դարձավ, որ նեանդերտալցիները գուցեև սպիտակ մաշկ ու կարմիր մազեր ունեցած լինեին[36][37] Գանգի չափսով (1400 - 1740 սմ խորանարդ) նրանք նույնիսկ գերազանցում էին ժամանակակից մարդկանց։ Նրանք տարբերվում էին համեմատաբար կարճ ձեռքերով և կարճ դնչով, ուղիղ և երկար քթով։ Երեխա նեանդերտալցիները արտաքինով նման էին մեծերին, նրանց սեռական հասունացումը վրա էր հասնում 8-10 տարեկանում[38][39]։ Կյանքի միջին տևողությունը 22,9 տարի էր[40]։ Ուղեղի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նրանք ընդունակ էին խոսել։ Նեանդերտալցիների մկանային զանգվածը 30-40 % ավելի մեծ էր քանԿրոմանյոնյան մարդունը, կմախքն ավելի ծանր։ Մեծ քիթը ավելի լավ էր տաքացնում սառն օդը, պակասեցնելով մրսածության հավանականությունը[41]։ Ավելի ծանր լինելու պատճառով, նրանց օրական էներգիական պահանջև 32 % ավելի էր, քան ներկայիս մարդկանցը, իսկ նրանց օրական պահանջարկը համեմատած կրոմանյոնյան մարդու հետ 100 - 350 կիլոկալորիայով ավելի մեծ էր[42]։ Իսկ քիմիական հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ամեն օր միս էին ուտում[41]։ Նեանդերտալցիների մոտ բացակայել են որոշ գենային շեղումներ - աուտիզմ, Այլցգեմեռի հիվանդություն, Դաունի համախտանիշը, շիզոֆրենիան[43] [44]:

Գենոտիպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեանդերտալյան մարդու միտոքնդրիումային ԴՆԹ-ն ենթարկվել է բազմաթիվ հետազոտությունների, սակայն այն չի կարող ապացույց հանդիսանալ նեանդերտալյան և կրոմանյոնյան մարդկանց խաչասերման մասին։

1997 թ. գենետիկները կարողացան ԴՆԹ-ի կարճ շղթա ապակոդավորել 30,000-ամյա նեանդերտալյան մարդու մնացորդներից[45]։ 2006 թ. հուլիսին Մաքս Պլանկի անվան Էվոլյուցիոն Անթրոպոլոգիայի ինստիտուտը հայտարարեց, որ նրանք երկու տարուց կապակոդավորեն նեանդերտալցու գենոտիպը։ Սպասվում էր, որ այն կունենա ժամանակակից մարդկանց գենոտիպի չափսը, երեք-միլիարդ զույգ, և կկիսի ժամանակակից մարդկանց գեների մեծ մասը[46]։ 1980 թ. Վինդիջայի քարանձավից, Խորվաթիա գտած նեանդերտալցու 38,000-ամյա մնացորդների հետազոտությունները ցույց տվեցին, որ Հոմո նեանդերտալենսիսը կիսում է Հոմո սափիենսի ԴՆԹ-ի 99.5%: Միտոքոնդրիումային ԴՆԹ-ի հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ Հոմո սափիենսն ու նեանդերտալցիներն ունեցել են ընդհանուր նախահայր 500,000 տարի առաջ։ Իսկ մի այլ հետազոտություն ցույց է տվել, որ Հոմո սափիենսն ու նեանդերտալցիները առանձնացել են[47] 516,000-400,000 տարի առաջ[48]։ Իսկ 2007 թ. հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք առանձնացել են 800,000 տարի առաջ[49]։

Վերջերս պարզվել է, որ ժամանակակից մարդիկ և նեանդերտալցիները կիսել են ԴՆԹ-ի 99.5%-99.9%[50][51]:

2006 թ. նոյեմբերի 16-ին հրատարակվեց մի հոդված, որտեղ ասվում էր, որ նեանդերտալցիներն ու հին մարդիկ չեն խաչասերվել[52]։ Շուտով նաև հաշվարկվեց, որ նեանդերտալցիներն ու Հոմո սափիենսը ունեցել են ընդհանուր նախահայր 353,000 տարի առաջ և առանձնացել են 188,000 տարի առաջ[53]։

Կարծիք կա, որ "Նեանդերտալցիների խմբերն ավելի փոքր են եղել կրոմանյոնյան մարդկանց խմբերից, որ պայմանավորված է եղել նրանց համեմատաբար ավելի մեծ երկարակեցությամբ[54][55][56]։

2010 մայիսի հետազոտությունները ցույց տվեցին խաչասերման հավանականություն[4]։

Նեանդերտալցիների և ժամանակակից մարդկանց տարբերվող գեներն են.ՌՊՏՆ, ՍՊԱԳ17, ԿԱՆ15, ՏՏՖ1 և ՊՍԴ16.

Ոչնչացման թեորիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բրածոների նեանդերտալցիներն անհետացել են 25,000 տարի առաջ։ Սակայն նրանց գործիքների հետքենը գտնվել են Ջիբրալթարում, որոնք ունեն 30,000-24,500 տարվա վաղեմություն։ Ոչնչացման հնարավոր զարգացումները։

  1. Նեանդերտալցիներն առանձին տեսակ էին և (կլիմայի փոփոխության և Հոմո սափիենսի հետ մրցակցության պատճառով) փոխարինվեցին Հ. սափիենսով[57][58]։
  2. Նեանդերտալցիները մարդու ենթատեսակ էին և ոչնչացան խաչասերման պատճառով կրոմանյոնյան մարդու հետ։ (Նեանդերտալցիների խաչասերման թեորիան).
  3. Գերհզոր հրաբուխի երկու ժայթքումները գուցեև ոչնչացման պատճառ դարձած լինեին։ Հրաբուխի հետքերը գտնվել են Կովկասյան լեռներից գտնված բրածոներից[59][60]։ Այդ բրածոն 29,000 տարեկան է և համարվում է վերջին նեանդերտալցիներից մեկը[61]։
Ժամանակակից մարդկանց ներխուժումը Եվրոպա 1600 սերունդ առաջ։ Նեանդերտալցիների տարածվածությունը ներկայացված է բաց գորշ գույնով։[62]

Կլիմայի փոփոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 55,000 տարի առաջ կլիման ծայրահեղ ցրտից անցնում էր միջին ցրտի և հակառակը։ Նեանդերտալցիներն ավելի լավ էին հարմարված ցրտին, քան կրոմանյոնյան մարդիկ։ Սակայն կլիմայի փոփոխության պատճառով բույսերն ու կենդանիները սկսեցին փոխվել և նեանդերտալցիները չկարողացան հարմարվել այդ նոր փոփոխություններին։ Նեանդերտալցիների դարանակալելու տեխնիկան արդեն չէր գործում, քանի որ դաշտերը փոխարինվում էին անտառներով։ Շատ նեանդերտալցինեը մահացան այս փոփոխությունների պատճառով 30,000 տարի առաջ[63]։

Նեանդերտալցիներին ավելի շատ սնունդ էր անհրաժեշտ օրվա ընթացքում։ Նրանց օրական էներգիական պահանջները 100-350 կալորիայով ավելի շատ էր, քան կրոմանյոնյան մարդունը[64]։ Երբ սննդի սղություն առաջացավ այդ գործոնը առավելություն տվեց կրոմանյոնյան մարդուն[63]։

Համատեղումը Հ. սափիենսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս ամենահին եվրոպական Հոմո սափիենսի բրածոները գտնվել են հարավարևմտյան Ռումինիայում, որը 34,000–36,000 տարվա վաղեմություն ունի[65][66]։

Նեանդերտալյան և Հոմո սափիենսի մշակույթների փոխազդեցությունը 50,000-30,000 տարի առաջ մինչ հիմա վիճաբանվում է[67][67]։ Էլբա գետի ափի մոտ գտնված մարդկային 36,000-ամյա բրածոները, նեանդերտալցիների և Հոմո սափիենսի հնարավոր խաչասերման ապացույց կարող է հանդիսանալ[68]։

Խաչասերման թեորիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մի այլ թեորիայի, նեանդերտալցիները խաչասերվել են կրոմանյոնյան մարդկանց հետ[69]։ Գոյություն ունեն մի քանի բրածոներ, որոնք կարող են ծառայել, որպես այդ թեորիայի ապացույց, օրինակ "Լագար Վելհոյի երեխայի կմախքը", որն ունի 24,000 տարվա վաղեմություն[70][71]։

1-4 տոկոսը եվրոպացիների և Ասիացիների (ֆրանսիացիներ, չինացիներ և պապուասներ) ԴՆԹ-ի նեանդերտալյան ԴՆԹ-ն է[72]։ Պատճառն անհայտ է։ Իհարկե ըստ այս տեսակետի այն խաչասերման պատճառով է, սակայն վերջնական ապացուցել անհնար է։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակված քար սուր ծայրով

Նեանդերտալցիներն ունեին տարբեր քարե գործիքներ և զենքեր[73]։ Ունեցել են նաև նիզակներ, որոնցով սպանել են սառցե դարաշրջանի հսկա կաթնասուններին։ Դրա մասին է վկայում նրանց աջ ձեռքի զարգացած մկանը։ 2003 թ. գտնվեց 10 սմ երկարությամբ քարե արձանիկ, որի վրա պատկերված է մարդու դեմք, այն 35 հազար տարվա վաղեմություն ունի։ Այս գտածոն վկայում է, որ նեանդերտալցիներն ունեցել են գաղափար արվեստի մասին[74]։ Նեանդերտալցիներն ունեցել են նաև թաղման արարողություններ։ Օրինակ Իրաքում գտնված 40-ամյա նեանդերտալյան տղամարդու շրջակայքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծաղկե փոշի, այն վկայում է, որ նեանդերտալցիները պսակներ են դրել մահացածի մարմնի մոտ։ Սակայն նրանք նաև կերել են իրենց մահացած ցեղակիցներին - 300 կմախքներից ամբողջությամբ պահպանվել է միայն 12-ը։ Հետաքրքիր է, որ նեանդերտալցիների մոտ եղել են անհատներ, ովքեր զբաղվել են կոտրված վերջավորությունների բուժմամբ։ Օրինակ 36 նեանդերտալցիների մոտ, ովքեր ունեցել են կոտրվածքներ, միայն տասնմեկի մոտ է կոտրվածքների բուժումը համարվել ոչ բավարար։ Այս ցույց է տալիս, որ կոտրվածքների 70 % բուժվել է։ Որոշ գտածոներ ցույց են տալիս, որ նեանդերտալցիները խնամել են վիրավորներին և ծերերին։

Լիսաբոնի համալսարանի պրոֆեսոր Ժոաո Զիլհոն ասում է, որ նեանդերթալցիներն ունեին սիմվոլներ օգտագործելու և վերացական մտածելու ունակություն՝ հիմնվելով Իսպանիայի քարանձավների վրա[75]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tattersall I, Schwartz JH (1999 թ․ հունիս). «Hominids and hybrids: the place of Neanderthals in human evolution». Proceedings of the National Academy of Sciences. 96 (13): 7117–9. doi:10.1073/pnas.96.13.7117. PMC 33580. PMID 10377375. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  2. J. L. Bischoff; և այլք: (2003). «The Sima de los Huesos Hominids Date to Beyond U/Th Equilibrium (>350 kyr) and Perhaps to 400–500 kyr: New Radiometric Dates». J. Archaeol. Sci. 30 (30): 275. doi:10.1006/jasc.2002.0834. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  3. Viegas, Jennifer (2008 թ․ հունիսի 23). «Last Neanderthals Were Smart, Sophisticated». Discovery Channel. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rincon, Paul (2010 թ․ մայիսի 6). «Neanderthal genes 'survive in us'». BBC News. BBC. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին. {{cite news}}: External link in |work= (օգնություն)
  5. Duarte C, Maurício J, Pettitt PB, Souto P, Trinkaus E, van der Plicht H, Zilhão J (1999 թ․ հունիս). «The early Upper Palaeolithic human skeleton from the Abrigo do Lagar Velho (Portugal) and modern human emergence in Iberia». Proceedings of the National Academy of Sciences. 96 (13): 7604–9. doi:10.1073/pnas.96.13.7604. PMC 22133. PMID 10377462. Վերցված է 2009 թ․ մայիսի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Finlayson, C; Pacheco, Fg; Rodríguez-Vidal, J; Fa, Da; Gutierrez, López, Jm; Santiago, Pérez, A; Finlayson, G; Allue, E; Baena, Preysler, J; Cáceres, I; Carrión, Js; Fernández, Jalvo, Y; Gleed-Owen, Cp; Jimenez, Espejo, Fj; López, P; López, Sáez, Ja; Riquelme, Cantal, Ja; Sánchez, Marco, A; Guzman, Fg; Brown, K; Fuentes, N; Valarino, Ca; Villalpando, A; Stringer, Cb; Martinez, Ruiz, F; Sakamoto, T (2006 թ․ հոկտեմբեր). «Late survival of Neanderthals at the southernmost extreme of Europe». Nature. 443 (7113): 850–3. doi:10.1038/nature05195. ISSN 0028-0836. PMID 16971951.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Neanderthal Brain Size at Birth Sheds Light on Human Evolution». National Geographic. 2008 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19–ին-ին.
  8. «Science & Nature-Wildfacts-Neanderthal». BBC. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 21-ին.
  9. 9,0 9,1 Helmuth H (1998). «Body height, body mass and surface area of the Neanderthals». Zeitschrift Für Morphologie Und Anthropologie. 82 (1): 1–12. PMID 9850627.
  10. [1]
  11. Richards MP, Pettitt PB, Trinkaus E, Smith FH, Paunović M, Karavanić I (2000 թ․ հունիս). «Neanderthal diet at Vindija and Neanderthal predation: the evidence from stable isotopes». Proceedings of the National Academy of Sciences. 97 (13): 7663–6. doi:10.1073/pnas.120178997. PMC 16602. PMID 10852955.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. Frabetti, P (2004). «On the narrow dip structure at 1.9 GeV/c2 in diffractive photo-production». Physics Letters B. 578: 290. doi:10.1016/j.physletb.2003.10.071.
  13. Ghosh, Pallab. "Neanderthals cooked and ate vegetables." BBC News. December 27, 2010.
  14. Such as p.302 of Karl Christoph Vogt, James Hunt, Lectures on man: his place in creation, and in the history of the earth, Publications of the Anthropological Society of London, Longman, Green, Longman, and Roberts, 1864. See also the index entry "Neanderthal skull" (only) on p. 473.
  15. "a very primitive race of men, known as the Neanderthals" Boys' Life January 1924, p. 18
  16. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  17. Harvati K, Frost SR, McNulty KP (2004 թ․ փետրվար). «Neanderthal taxonomy reconsidered: implications of 3D primate models of intra-and inter-specific differences». Proceedings of the National Academy of Sciences. 101 (5): 1147–52. doi:10.1073/pnas.0308085100. PMC 337021. PMID 14745010.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. «Modern humans, Neanderthals shared earth for 1,000 years». ABC News (Australia). 2005 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 19-ին.
  19. Hedges SB (2000 թ․ դեկտեմբեր). «Human evolution. A start for population genomics». Nature. 408 (6813): 652–3. doi:10.1038/35047193. PMID 11130051.
  20. Using genetic evidence to evaluate four palaeoanthropological hypotheses for the timing of Neanderthal and modern human origins(չաշխատող հղում)
  21. «Homo neanderthalensis». Smithsonian Institution. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  22. http://www.sciencedaily.com/releases/2007/09/070912154630.htm
  23. Krings, M; Stone, A; Schmitz, Rw; Krainitzki, H; Stoneking, M; Pääbo, S (1997 թ․ հուլիս). «Neandertal DNA sequences and the origin of modern humans». Cell. 90 (1): 19–30. doi:10.1016/S0092-8674(00)80310-4. ISSN 0092-8674. PMID 9230299.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. Ovchinnikov, Iv; Götherström, A; Romanova, Gp; Kharitonov, Vm; Lidén, K; Goodwin, W (2000 թ․ մարտ). «Molecular analysis of Neanderthal DNA from the northern Caucasus». Nature. 404 (6777): 490–3. doi:10.1038/35006625. ISSN 0028-0836. PMID 10761915.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. Morgan, James (2009 թ․ փետրվարի 12). «Neanderthals 'distinct from us'». BBC News. Վերցված է 2009 թ․ մայիսի 22-ին.
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  27. Dargie, Richard (2007). A History of Britain. London: Arcturus. էջ 9. ISBN 9780572033422. OCLC 124962416.
  28. «Ancient tooth provides evidence of Neanderthal movement» (Press release). Durham University. 2008 թ․ փետրվարի 11. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  29. Jordan, P. (2001) Neanderthal: Neanderthal Man and the Story of Human Origins. The History Press ISBN 978-0-7509-2676-8.
  30. Arsuaga, J.L; Gracia, A; Martinez, I; Bermudez de Castro, J.M; Rosas, A; Villaverde, V; Fumanal, M.P (1989). «The human remains from Cova Negra (Valencia, Spain) and their place in European Pleistocene human evolution». Journal of Human Evolution. 19: 55–92. doi:10.1016/0047-2484(89)90023-7.
  31. Mallegni, F., Piperno, M., and Segre, A (1987). «Human remains of Homo sapiens neanderthalensis from the Pleistocene deposit of Sants Croce Cave, Bisceglie (Apulia), Italy». American Journal of Physical Anthropology. 72 (4): 421–429. doi:10.1002/ajpa.1330720402. PMID 3111268.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  32. Pavlov P, Roebroeks W, Svendsen JI (2004). «The Pleistocene colonization of northeastern Europe: a report on recent research». Journal of Human Evolution. 47 (1–2): 3–17. doi:10.1016/j.jhevol.2004.05.002. PMID 15288521.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  33. Wade, Nicholas (2007 թ․ հոկտեմբերի 2). «Fossil DNA Expands Neanderthal Range». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  34. Ravilious, Kate (2007 թ․ հոկտեմբերի 1). «Neandertals Ranged Much Farther East Than Thought». National Geographic Society. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  35. Froehle, Andrew W; Chruchill, Steven E (2009). «Energetic Competition Between Neandertals and Anatomically Modern Humans» (PDF). PaleoAnthropology pages=96-116. Վերցված է 31.10.11-ին. {{cite journal}}: Missing pipe in: |journal= (օգնություն)
  36. Laleuza-Fox, Carles; Holger Römpler; և այլք: (2007 թ․ հոկտեմբերի 25). «A Melanocortin 1 Receptor Allele Suggests Varying Pigmentation Among Neanderthals». Science. 318 (5855): 1453. doi:10.1126/science.1147417. PMID 17962522. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author2= (օգնություն)
  37. Rincon, Paul (2007 թ․ հոկտեմբերի 25). «Neanderthals 'were flame-haired'». BBC News. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
  38. Неандертальцы взрослели быстрее, чем современные люди 06.12.2007(չաշխատող հղում)
  39. Неандертальцы росли быстрее современных людей
  40. Бужилова А. П. Homo sapiens: История болезни / Институт археологии РАН. - М.: Языки славянской культуры, 2005, с.16
  41. 41,0 41,1 Неандертальцы были лучше нас
  42. Закат неандертальцев, 25 февраля 2010(չաշխատող հղում)
  43. Все мы немного неандертальцы
  44. Эйдельман Н. Я. Ищу предка. М.: "Молодая гвардия", 1970. - 240 с.
  45. Brown, Cynthia Stokes. Big History. New York, NY: The New Press, 2008. Print.
  46. Moulson, Geir; Associated Press (2006 թ․ հուլիսի 20). «Neanderthal genome project launches». MSNBC. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 22-ին.
  47. Green RE, Krause J, Ptak SE; և այլք: (2006 թ․ նոյեմբեր). «Analysis of one million base pairs of Neanderthal DNA». Nature. 444 (7117): 330–6. doi:10.1038/nature05336. PMID 17108958. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  48. Wade, Nicholas (2006 թ․ նոյեմբերի 15). «New Machine Sheds Light on DNA of Neanderthals». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  49. Pennisi E (2007 թ․ մայիս). «Ancient DNA. No sex please, we're Neandertals». Science. 316 (5827): 967. doi:10.1126/science.316.5827.967a. PMID 17510332.
  50. «Neanderthal bone gives DNA clues». CNN. Associated Press. 2006 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  51. Than, Ker; LiveScience (2006 թ․ նոյեմբերի 15). «Scientists decode Neanderthal genes». MSNBC. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  52. «Neanderthal Genome Sequencing Yields Surprising Results And Opens A New Door To Future Studies» (Press release). Lawrence Berkeley National Laboratory. 2006 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2009 թ․ մայիսի 31-ին.
  53. Hayes, Jacqui (2006 թ․ նոյեմբերի 15). «DNA find deepens Neanderthal mystery». Cosmos. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  54. Green, Re; Malaspinas, As; Krause, J; Briggs, Aw; Johnson, Pl; Uhler, C; Meyer, M; Good, Jm; Maricic, T; Stenzel, U; Prüfer, K; Siebauer, M; Burbano, Ha; Ronan, M; Rothberg, Jm; Egholm, M; Rudan, P; Brajković, D; Kućan, Z; Gusić, I; Wikström, M; Laakkonen, L; Kelso, J; Slatkin, M; Pääbo, S (2008 թ․ օգոստոս). «A complete Neandertal mitochondrial genome sequence determined by high-throughput sequencing». Cell. 134 (3): 416–26. doi:10.1016/j.cell.2008.06.021. ISSN 0092-8674. PMC 2602844. PMID 18692465.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. Evans PD, Mekel-Bobrov N, Vallender EJ, Hudson RR, Lahn BT (2006 թ․ նոյեմբեր). «Evidence that the adaptive allele of the brain size gene microcephalin introgressed into Homo sapiens from an archaic Homo lineage». Proceedings of the National Academy of Sciences. 103 (48): 18178–83. doi:10.1073/pnas.0606966103. PMC 1635020. PMID 17090677.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  56. Evans PD, Gilbert SL, Mekel-Bobrov N, Vallender EJ, Anderson JR, Vaez-Azizi LM, Tishkoff SA, Hudson RR, Lahn BT (2005 թ․ սեպտեմբեր). «Microcephalin, a gene regulating brain size, continues to evolve adaptively in humans». Science. 309 (5741): 1717–20. doi:10.1126/science.1113722. PMID 16151009.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  57. McKie, Robin (2009 թ․ մայիսի 17). «How Neanderthals met a grisly fate: devoured by humans». The Observer. London. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
  58. Diamond, Jared M. (1992). The third chimpanzee: the evolution and future of the human animal. New York City: HarperCollins. էջ 52. ISBN 0-06-098403-1. OCLC 60088352.
  59. Liubov Vitaliena Golovanova; Vladimir Borisovich Doronichev; Naomi Elancia Cleghorn; Marianna Alekseevna Koulkova; Tatiana Valentinovna Sapelko; M. Steven Shackley (2010; 51 (5): 655). «Volcanoes Wiped out Neanderthals, New Study Suggests» (news release). ScienceDaily. University of Chicago Press Journals. Journal Current Anthropology. doi:10.1086/656185. «Significance of Ecological Factors in the Middle to Upper Paleolithic Transition»
  60. Bruce Bower (2010 թ․ հոկտեմբերի 23). «Neandertals blasted out of existence, archaeologists propose». Science News Vol.178 #9. էջ 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին. «Modern humans may have thrived thanks to geographic luck, not wits»
  61. Igor V. Ovchinnikov, Anders Götherström, Galina P. Romanova, Vitaliy M. Kharitonov, Kerstin Lidén & William Goodwin (2000 թ․ մարտի 30). «Molecular analysis of Neanderthal DNA from the northern Caucasus». nature 404. էջեր 490–493. doi:10.1038/35006625. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  62. Currat, Mathias; Excoffier, Laurent (2004 թ․ դեկտեմբեր). «Modern Humans Did Not Admix with Neanderthals during Their Range Expansion into Europe». PLoS Biology. Վերցված է 2010 թ․ հունվար-ին.
  63. 63,0 63,1 "The Mysterious Downfall of the Neandertals", Scientific American, August 2009
  64. Energetic Competition Between Neandertals and Anatomically Modern Humans
  65. Conard, Nj; Grootes, Pm; Smith, Fh (2004 թ․ հուլիս). «Unexpectedly recent dates for human remains from Vogelherd». Nature. 430 (6996): 198–201. doi:10.1038/nature02690. ISSN 0028-0836. PMID 15241412.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  66. Soficaru A, Dobos A, Trinkaus E (2006 թ․ նոյեմբեր). «Early modern humans from the Peştera Muierii, Baia de Fier, Romania». Proceedings of the National Academy of Sciences. 103 (46): 17196–201. doi:10.1073/pnas.0608443103. PMC 1859909. PMID 17085588.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  67. 67,0 67,1 Finlayson C, Carrión JS (2007 թ․ ապրիլ). «Rapid ecological turnover and its impact on Neanderthal and other human populations». Trends in Ecology & Evolution (Personal Edition). 22 (4): 213–22. doi:10.1016/j.tree.2007.02.001. PMID 17300854.
  68. Terberger, Thomas (2006). «From the First Humans to the Mesolithic Hunters in the Northern German Lowlands– Current Results and Trends» (PDF). In Keld Møller Hansen and Kristoffer Buck Pedersen (ed.). Across the western Baltic. Vordingborg, Denmark: Sydsjællands Museum. էջեր 23–56. ISBN 87-983097-5-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.
  69. Dan Jones: The Neanderthal within., New Scientist 193.2007, H. 2593 (3 March), 28–32. Modern Humans, Neanderthals May Have Interbred(չաշխատող հղում); Humans and Neanderthals interbred Արխիվացված 2009-02-22 Wayback Machine
  70. [2]; [3]; [4] Արխիվացված 2020-02-16 Wayback Machine
  71. Andrei Soficaru u. a.: Early modern humans from Pestera Muierii, Baia de Fier, Romania. Արխիվացված 2008-03-25 Wayback Machine in: Proceedings of the National Academy of Sciences. Washington 2006.
  72. R. E. Green; և այլք: (2010). «A Draft Sequence of the Neandertal Genome». Science. 328 (5979): 710–722. doi:10.1126/science.1188021. PMID 20448178. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  73. Neanderthal Weaponry Lacked Projectile Advantage
  74. Neanderthal 'face' found in Loire (BBC News Online science staff)
  75. Koto, Koray (2022 թ․ նոյեմբերի 2). «The Origin of Art and the Early Examples of Paleolithic Art» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.