Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հյուսիսային Հռենոս-Վեստֆիլիա (Nordrhein-Westfalen), երկիր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Հռենոսի ավազանում, Հյուսիս-Գերմանական դաշտավայրի և Հռենոսյան թերթաքարային լեռների սահմաններում։

Տարածությունը 34 հզ. Կմ2 է, բնակչությունը՝ 17, 1 մլն (90% -ը՝ քաղաքային, 1976)։ Վարչական կենտրոնը Դյոաելդորֆ։ Այստեղ է գտնվում ԳՖՀ մայրաքաղաք Բոննը։ ԳՖՀ ամենախիտ բնակեցված և ուրբանիզացված երկիրն է։ Տալիս է ազգային համախառն արդյունքի և մշակող արդյունաբերության արտադրանքի 30, քարածխի՝ 85, գորշ ածխի՝ 90, վերամշակվող նավթի՝ 40, էլեկտրաէներգիայի 50%-ը (151 մլրդ կվտ, 1973)։ Վիլհելմսհաֆենից ն Ռոտերդամից նավթամուղներով Քյոլն է առաքվում ներմուծվող նավթը։ Ռուրում և նրա շրջակայքում է կենտրոնացած սև մետալուրգիայի 70% -ը։ Նշանակալից է գունավոր մետալուրգիան։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրոնիկան, քիմիական, տեքստիլ, սննդի, ցեմենտի, ապակու արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունն ինքնուրույն դեր է կատարում միայն Հռենոս-Ռուրյան ագլոմերացիայի ծայրամասերում։ Զբաղվում են բանջարաբուծությամբ, կաթնատու անասնապահությամբ, մասամբ հացահատիկի ն շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունի տրանսպորտային խիտ ցանց, նավթագազամուղներ, էլեկարահաղորդման գծեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png