Ռուդոլֆ Վիրխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Վիրխով
գերմ.՝ Rudolf Virchow
Ի ծնեգերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow
Ծնվել էհոկտեմբերի 13, 1821(1821-10-13)[1][2][3][…]
ԾննդավայրՍվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էսեպտեմբերի 5, 1902(1902-09-05)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն[5][4]
Մահվան պատճառՍրտային անբավարարություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունHU Berlin[6] և JMU
Մասնագիտությունկենսաբան, մարդաբան, հնէաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, բժիշկ, համալսարանի դասախոս, ախտաբան, հնեամարդաբան և գրող
ԱշակերտներEduard Hitzig?, Edwin Klebs?, Alfredo Kanthack? և Friedrich Daniel von Recklinghausen?
ԱշխատավայրJMU, HU Berlin և Շարիտե
ՊաշտոնԳերմանական կայսրության Ռեյխստագի անդամ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն, Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
ԿուսակցությունGerman Free-minded Party?
ԶավակներHans Virchow?, Anna Emilie Adele Virchow? և Ernst Oswald Virchow?
Ծնողներհայր՝ Karl Christian Siegfried Virchow?
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа

Ռուդոլֆ Լյուդվիգ Կառլ Վիրխով (գերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow, հոկտեմբերի 13, 1821(1821-10-13)[1][2][3][…], Սվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 5, 1902(1902-09-05)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5][4]), գերմանացի ախտաբան, հասարակական գործիչ։ Համարվում է ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (18431856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 471