Հումբոլդտի համալսարան
| Հումբոլդտի համալսարան | |
|---|---|
| Humboldt-Universität zu Berlin | |
| Միջազգային անվանում | Alma Universitas Humboldtiana Berolinensis |
| Նախկին անվանումներ | Universitas Friderica Gulielma Berolinensis |
| Հիմնադրում | 1810 |
| Տիպ | Պետական |
| Նախագահ | Յան Հենդրիկ Օլբերց |
| Ուսանողներ | 30 061 |
| Կամպուս | Քաղաքային |
| Իրավաբանական հասցե | |
| Կայք | www.hu-berlin.de/standardseite-en |
Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարան (գերմ.` Humboldt-Universität zu Berlin), ամենահին համալսարանը Բեռլինում` հիմնադրված 1810 թվականին` պրուսիացի նշանավոր լեզվաբան, փիլիսոփա և հասարակական գործիչ Վիլհելմ ֆոն Հումբոլդտի կողմից:
1810-ից մինչև 1828 թվականները հաստատությունը հայտնի է եղել որպես Բեռլինի համալսարան (Universität zu Berlin), որից հետո` Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարան (Friedrich-Wilhelms-Universität), իսկ ավելի ուշ, արդեն ոչ պաշտոնապես կրել է Ունտեր դեն Լինդենի համալսարան (Universität unter den Linden) (տարածքում գտնվող համանուն զբոսայգու անվամբ): 1949 թվականից հաստատությունն ստանում է ներկայիս անվանումը` ի պատիվ Վիլհելմ ֆոն Հումբոլդտի և կրտսեր եղբոր` մասնագիտությամբ աշխարհագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի:
Հիմնադրման թվականին համալսարանն ունեցել է թվով 256 ուսանող, որոնց ներկայիս թիվը 2011 թվականի դրությամբ կազմում է 30 061:
Հումբոլդտի համալսարանը Բեռլինում գտնվող չորս համալսարաններից ամենահինն է: