Առնետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնետներ
Rattus norvegicus 1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Մկնանմաններ
Ցեղ Առնետներ
Լատիներեն անվանում
Rattus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180361
NCBI 10114
EOL 42343

Առնետներ (լատ.՝ Rattus), կրծողների կարգի մկնանմանների ընտանիքի կաթնասունների սեռ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում հայտնի է 2 տեսակ, մոխրագույն առնետ կամ պասյուկ առնետ և սև առնետ։ Առնետ մոխրագույնի կամ պասյուկի (R. norvegicus) մարմնի երկարությունը 25 սմ է, պոչինը՝ 12 սմ։ Տարածված է Շիրակի, Արարատի, Արագածոտնի մարզերում։ Ապրում է այգիներում, ջրավազանների ափերին, ներքնահարկերում։ Առնետ սևի (R. rattus) դունչը սուր է, ականջները՝ մեծ և կլոր։ Տարածված է Տավուշի, Կոտայքի մարզերում։ Փորում են բներ, բնակվում են նաև տանիքներում, այգիներում։

Տնտեսական նշանակություն[խմբագրել]

Առնետները սնվում են մրգերով, սերմերով, միջատներով, խխունջներով։ Վնասակար են. փչացնում են սննդամթերքը, տարածում վարակիչ հիվանդություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png