Յակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի յակ Տիբեթի լեռներում
Ընտանեկան յակ

Յակ, տիբեթյան ցուլ, ցուլերի ենթաընտանիքի որոճող կաթնասուն։ Վայրի յակը (պահպանվել է միայն Տիբեթում) խոշոր կենդանի է, մնդավի բարձրությունը՝ մոտ 2 մետր, կենդանի զանգվածը՝ մինչև 1 տոննա։ Մարմնակազմվածքը ամուր է, վերջավորությունները և պարանոցը՝ կարճ, եղջյուրները՝ զարգացած, մնդավի մասում նկատելի սապատով, պարանոցի ստորին, վերջավորությունների վերին հատվածները և որովայնը պատված են մինչև 50 սանտիմետր կոպիտ մազածածկով։ Սնվում է խոտանման բույսերով։ Ընտանի յակը բուծում են Տիբեթի, Չինաստանի և Մոնղոլիայի բարձրլեռնային շրջաններում, նախկին ԽՍՀՄ երկրներից՝ Ղրղզստանում, Տաջիկստանում, Ղազախստանում։ Արու յակի կենդանի զանգվածը՝ 350-450, իսկ էզերինը 270-300 կիլոգրամ է, ապրանքային կաթնատվությունը՝ 300-350 կիլոգրամ, կաթի յուղայնությունը՝ 6-7%, սպանդային ելքը՝ 45-46%, բրդատվությունը՝ մինչև 3 կիլոգրամ։ Յակը հուսալի փոխադրամիջոց է, կարող է փոխադրել մինչև 140 կիլոգրամ բեռ։ Օգտագործվում է նաև որպես մսատու կենդանի։ Տավարի և Ցակի հիբրիդները ըստ աճի և մթերատվության օժտված են ցայտուն արտահայտված հետերոզիսով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png