Թշշան կարապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թշշան կարապ
Թշշան կարապ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Ցեղ Կարապներ
Տեսակ Թշշան կարապ
Լատիներեն անվանում
Cygnus olor
(Gmelin, 1789)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրման արեալ

     Ամբողջ տարի      Միայն ձմռանը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174985
NCBI 8869
EOL 913227

Թշշան կարապ (լատ.՝ Cygnus olor), բադերի ընտանիքի թռչուն։ Հայաստանում պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 145-160 սմ է, թևերի բացվածքը՝ 208-238 սմ, կենդանի զանգվածը՝ 8-13 կգ։ Երկար վիզը ոլոր է՝ վեր պահած դիրքում։ Պոչը երկար է, ծայրը՝ սուր։ Հասունը գրեթե ամբողջությամբ սպիտակ է, կտուցը՝ նարնջագույն ու սև, ոտքերը և ոտնաթաթերը՝ սև։ Արուի կտուցի կոշտուկն ավելի մեծ է։ Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն է՝ դարչնագույն վրձնախազերով, կտուցը վարդագույն է, հիմքը՝ սև, ճակատի կոշտուկը բացակայում է։ Թշշան կարապը ջրի վրա և թռչելիս նրբագեղ է, ձայնը երբեմն նման է թշշոցի կամ մեղմ խռխռոցի։ Թռչելիս թևերը ծափաձայևեր կամ սվսվոցներ են արձակում։ Հարսանեկան պարերի ընթացքում կամ հարձակվելու պահին լողում է՝ թևերը մեջքի վրա կամարաձև պահած։ Բնակվում է զանազան ջրային տարածքներում, երբեմն կեր է փնտրում դաշտերում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է առավելապես ջրային բույսերով։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել]

Կանոնակարգված հետազոտությունների դեպքում Սևանա լճում, Արարատյան դաշտի արհեստ, լճակներում, Արփի լճում, Ախուրյանի, Սպանդարյանի և այլ ջրամբարներում հնարավոր է հաստատել թշշան կարապի պարբերաբար հայտնվելը։ Բնական պայմաններում ամենուր տարածված է ոչ մեծ քանակությամբ։ Թեպետ թաքնված է և զգույշ, հեշտությամբ ընտելանում է անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։

Տնտեսական նշանակություն[խմբագրել]

Նպատակահարմար է տնտեսական շահույթ բերող թռչնաբուծական ֆերմաների ստեղծումը և որպես մսատու, փետրատու (փետուրները կանացի զգեստների արժեքավոր զարդ են) տեսակի բազմացումը։ Կեցվածքով ու վարքով առանձին գեղագիտական արժեք է ներկայացնում առողջարանների, քաղաքների, առանձնատների ջրավազաններում պահելու համար։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png