Բադեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադեր
Duck (3128750571).jpg
Բադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anatidae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Բադեր (լատ.՝ Anatidae), սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչունների մի քանի ցեղերի ընդհանուր անվանումը։

Հայտնի է 147, Հայաստանում՝ 29 տեսակ՝ լայնակտուց բադ, կարմիր բադ, կռնչան բադ, մեծ սղոցակտուց բադ, մոխրագույն բադ, սպիտակագլուխ բադ, խայտաբադ, կարապներ, մրտիմներ, սուզաբադեր, տուրպաններ։ Տեսակներից 7-ի (լուտոկ, սև տուրպան, նետապոչ, շչան բադեր, ծվվան, կարմրախածի, սպիտակաճակատ սագեր, ծովային սուզաբադ) կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։

Փոքրամարմին են (0, 3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են։ Պոչի հատվածում առկա են ճարպագեղձեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png