Խայտաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաբադ
Խայտաբադ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Սագանմաններ
Ընտանիք Բադեր
Ցեղ Խայտաբադեր
Տեսակ Խայտաբադ
Լատիներեն անվանում
Tadorna tadorna
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր
     Բնադրում

     Կլոր տարին      Ձմեռային միգրացիա

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175055
NCBI 75865
EOL 1047356

Խայտաբադ (լատ.՝ Todorna todorna), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Հայաստանում նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը 58-67 սմ է, թևերի բացվածքը՝ 110-133 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,65 կգ։ Հիմնականում սպիտակ է, կտուցը՝ կարմիր, գլուխը, վիզը՝ կանաչ, կրծքին կա դարչնագույն-շիկակարմիր շերտ, փորի երկայնքով և մեջքի կողքերին՝ սևավուն շերտ, թափահարող փետուրները սև են։ Արուի կտուցի հիմքում կա կոշտուկ։ Էգի ճակատը սպիտակ է, կտուցը՝ առանց կոշտուկի։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակավուն է, կտուցը՝ վարդագույն երանգով։ Ցերեկը հանգստանում է մերկ ջրափերին կամ բաց ջրատարածքներում։ Վտանգի պահին չափազանց զգույշ է։ Առանձին անհատներ կարող են հանդիպել կարմիր բադի հետ. սովորաբար կազմում են ոչ խառը երամներ։

Կենսակերպ[խմբագրել]

Բնակվում է լճերում և ձկնաբուծական լճակներում։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ փորվածքներում, այլ կենդանիների լքված բներում, ծառերի փչակներում, պատերի ճեղքերում։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով, ջրային բույսերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Դնում է 66 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 8-10 ձու։ Բնադրումը ՀՀ տարածքում վերջնականապես հաստատված չէ։ Առանձին հեղինակների կարծիքով բները հայտնվում են նաև խոտի կամ հարդի դեզերում։ 1940-2000-ի ընթացքում երամներ (1-40 թռչուն) են գրանցվել ՀՀ 25 կետում, երամում 100-ից ավելի թռչունի հայտնվելը հազվագյուտ երևույթ է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png