Լայնակտուց բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայնակտուց բադ
Լայնակտուց բադ (արու)
Լայնակտուց բադ (արու)
Լայնակտուց բադ (էգ)
Լայնակտուց բադ (էգ)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Anserimorphae
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Լայնակտուց բադեր (Spatula)
Տեսակ Լայնակտուց բադ (S. clypeata)
Միջազգային անվանում
Spatula clypeata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Լայնակտուց բադ, լայնաքիթ բադ, շնորոր (լատին․՝ Spatula clypeata), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Հայաստանում կլոր տարին չվահյուր է։ Քիչ է տարածված։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 42-44 սմ է, թևերի բացվածքը՝ 70-84 սմ, կենդանի զանգվածը՝ 0,47-0,69 կգ։ Կտուցը լայն է, տափակ, բավական երկար։ Արուի գլուխը կանաչ է, վիզը, կուրծքը՝ սպիտակ, փորը՝ շիկակարմիր-դարչնագույն, ներքևապոչը՝ սև։ Էգը դարչնագույն խայտավոր է, կտուցը՝ մուգ՝ նարնջագույն երիզով։ Թռչելիս արուի և էգի դաստակաթևի վրա նկատելի է բաց կապույտ հատված։ Լողում է փոքր խմբերով։ Բնակվում է լճերում (եղեգնուտներ և ճահճաեղեգնուտներ), գետերում, ձկնաբուծական լճակներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնակտուց բադը արժեքավոր է որպես որսորդական տեսակ։ 1940-99-ին Հայաստանի տարածքի 27 կետերում գրանցվել է 1-30 (երամ կազմած՝ 60-300) թռչուն։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոր տարի չվահյուր է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Գարնանային և աշնանային չուի շրջաններում առավելապես հանդիպում են Արաքսի հովտի բնական և արհեստական ջրամբարներում, իսկ Սևանա լճի ավազանում՝ առավել քիչ 10-15 անհատներ։

Վտանգման հիմնական գործոններն են Սևանա լճի ավազանում բնադրավայրերի բացակայությունը, Արաքսի հովտում՝ անհանգստացման գործոնը, ձկնորսությունը և որսագողությունը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնակտուց բադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնակտուց բադ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։