Շուն
| Ընտանի շուն | ||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Սև ու սպիտակ գունավորմամբ Սիբիրյան հասկի
|
||||||||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||||
| Canis familiaris, Canis familiarus domesticus | ||||||||||||||||
|
Ընտանի շունը կամ շունը (հոգնակի` շներ) շնազգիների ընտանիքի կաթնասուն է: Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից: Առաջին ընտելացված կենդանին է: Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ: Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի:[1]
Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում: Ապրելով մարդու հետ` մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին: Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ: Հին եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում:[2]
Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում: Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում: Ներկայում կան ոստիկանական, ծառայողական` մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ: Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է: Դրանք նաև սննդի աղբյուր են` օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին: Օտարերկրացիների համար` 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը:[3]
Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են: Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում: Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ:[4] Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը` 1-79 կգ միջև:[5]
Պատմություն [խմբագրել]
Շների նախնիներն առաջացել են գայլերի ցեղից, որի բոլոր տեսակներն էլ կարող էին խաչասերվել` սկիզբ տալով շներին: Սակայն շների անմիջական նախնին համարվում է հենց գորշ գայլը, որը գենետիկ ինֆորմացիայով ավելի մոտ է շանը: Ընտելացված շների առաջացման տարբեր վայրեր են առաջարկվել հնագիտական հայտնագործություններով, դրանք հերքել կամ լրացրել են միմյանց: Յութայում` Վտանգի քարանձավում (Danger Cave) 9000-10 000 տարվա մնացորդների, Պերուում և Կոլումբիայում մնացորդների հետազոտությունները ցույց են տալիս, որ Հյուսիսային և Լատինական Ամերիկաների շների նախնին ևս գորշ գայլն է Եվրասիայում[6]: Այդուամենայնիվ ընդհանրապես շների ծագումն ու ընտելացումը հաստատապես պարզել դժվար է, քանի որ ներկա կենդանիները ֆիլոգենետիկորեն տարբերվում են վերջին 150 տարում:[7]
Ծագումը [խմբագրել]
Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ:[8] 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը:[9] Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում` Գոյեի քարանձավում (Goyet)` 31 700 տարի առաջ, [10], Սիբիրում` Ռազբոյնիչյա քարանձավում` 33 000 տարի առաջ,[11] Ֆրանսիայում` Շովեյի քարայրում (Chauvet)` երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ:[12]
Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ` ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին:[13] Դեռևս 1873-ին Շվեյցարիայում` Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են: Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում:[14]
Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության` ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում:[9] Նույն ուղղվածությամբ` միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը` Յանցզի գետից հարավ, ժամանակը` մոտ 16 300 տարի սրանից առաջ:[14] ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում:[15] Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը:
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ռեմի Մելինա։ «Ինչպե՞ս են շները դարձել շուն (անգլ)»։ http://www.livescience.com/8405-dogs-dogs.html։
- ↑ Լեսլի Քինգ։ «Դվարֆները և շները հին Եգիպտոսում (անգլ)»։ http://www.emory.edu/EMORY_REPORT/stories/2011/11/soundbites_dwarves_dogs_ancient_egypt.html։
- ↑ «Չինաստանն արգելում է շունը օլիմպական ճաշացանկում (անգլ)»։ BBC։ http://news.bbc.co.uk/2/hi/7501768.stm։
- ↑ «Թափառող կենդանիներ (անգլ)»։ ԿՊՀԸ (WSPA)։ http://www.wspa-international.org/wspaswork/dogs/strayanimals/։ Վերցված է 07.06.12։
- ↑ «Ընտանի շուն (անգլ)»։ National Geographic։ http://animals.nationalgeographic.com/animals/mammals/domestic-dog.html։ Վերցված է 07.06.12։
- ↑ (22 նոյեմբերի, 2002)։ «Նոր Աշխարհի շների Հին ԱԱշխարհից ԴՆԹ-ի վկայություն»։ AAAS Science։
- ↑ Վայն Փերրի (21 մայիս, 2012)։ «Ինչու՞ է շների ծագումը դեռ առեղծվածային»։ http://www.livescience.com/20480-dog-domestication-mystery.html։
- ↑ (13 հուլիսի, 1997)։ «Ընտանի շան բազմազան ու հնագույն ծագումը»։ AAAS Science։
- ↑ 9,0 9,1 (22 նոյեմբերի, 2002)։ «Ընտանի շների արևելաասիական ծագման գենետիկ վկայություն»։ AAAS Science։
- ↑ (Փետրվար, 2009)։ «Բրածո շներ ու գայլեր Բելգիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պալեոլիթյան վայերից»։ Journal of Archaeological Science։ Վերցված՝ 09.07.2012։
- ↑ (28 հուլիսի, 2011)։ «33 000 տարեկան առաջին շունը Սիբիրում` Ալթայի լեռներում»։ Public Library of Science։ Վերցված՝ 09.07.2012։
- ↑ «Աշխարհում առաջին շունն ապրել է 31.7 հազար տարի առաջ»։ http://www.msnbc.msn.com/id/27240370/ns/technology_and_science-science/t/worlds-first-dog-lived-years-ago-ate-big/։ Վերցված է 09.07.2012։
- ↑ (07 դեկտեմբերի, 1978)։ «Իսրայելում 12 000 տարի առաջ շան ընտելացման վկայություն»։ Nature։ Վերցված՝ 09.07.2012։
- ↑ 14,0 14,1 (1 սեպտեմբերի, 2009)։ «մԴՆԹ-ի տեղեկությունը նշում է շան ծագումը Յանցզի գետից հարավ` տարբեր գայլերից»։ Վերցված՝ 09.07.2012։
- ↑ (17 մարտի, 2010)։ «Գենոմային ՄՆՊ-երի և հապլոտիպերի վերլուծությունը բացահայտում է շան ընտելացման մեծ պատմություն»։ Nature։ Վերցված՝ 09.07.2012։